Բաղադրությունը:
Ցորենի ալյուր – 600 գ
Կաթ – 250 մլ
Չոր խմորիչ – 8 գ
Ձվի դեղնուց – 5 հատ:
Կարագ – 100 գ
Վանիլին – 10 գ
Շաքարավազ – 4 ճ.գ.
Կրեմ – 2 ճ.գ.
Աղ – 1 պտղունց,
:
Կաթը տաքացնում ենք 38 C և մեջը նոսրացնում ենք խմորիչը, ավելացնում 2 ճ.գ. շաքարավազ, 2 ճ.գ. ալյուրը, լավ խառնել և դնել տաք տեղում 15 րոպե։
Խմորի մեջ ավելացնել մնացած շաքարավազը, աղը, 4 հատ դեղնուցը, փափկած կարագը և վանիլինը։ Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրը և հունցում փափուկ խմոր։ Խմորը լցնում ենք յուղապատ ամանի մեջ, ծածկում ենք տաք սրբիչով և կես ժամով դնում տաք տեղում։
Կես ժամից խմորը ձեռքերով տրորում ենք և բուլկիներ ենք ձևավորում (մոտ 15 հատ) և ոչ լցնում յուղած թխման թերթիկի վրա։ Բուլկիները թողնում ենք մեծանան ու կպչեն իրար։ Բուլկիները քսում ենք 1 ձվի դեղնուցի և կրեմի խառնուրդով։
Թխել 200 աստիճանով մոտ 20 րոպե։
Մատուցել թեյի կամ կաթի հետ դեռ տաք վիճակում։
Բարի ախորժակ!