Գևն ավելիա սրտնեղում․ Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը՝ Քրիստինա Հովհաննիսյանն անկեղծացել են ու պատմել, թե ինչու մինչ այժմ երեխա չունեն․
Տեսանյութը և ամբողջական նյութը առաջին մեկնաբանության մեջ
Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի ՍԷՐ շարքում հյուրընկալվել էին Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը՝ Քրիստինա Հովհաննիսյանը։
Մենք հետևեցինք զրույցին և առանձնացրինք հետաքրքիր դրվագներ։
Զույգը եկել է այն մտքին, որ պատրաստ են ծնող դառնալ։ Գևորգ Մկրտչյանը անկեղծացավ.
«Հիմա իմ գլխավոր նպատակն է, որովհետև ուզում եմ լիարժեք ընտանիք ունենամ, բայց սպասում ենք։ Աստված երբ ցանկացավ, այդ ժամանակ էլ կլինի։ Ցանկությունը մեր մոտ մեծ է, սպասում ենք։
Չեմ ասի, որ չեմ նեղվում, որ այսքան ձգձգվում է, բայց եթե հիմա չի լինում, միգուցե դա է ճիշտը, ու պետք է սպասել»։
Քրիստինան ևս խոսեց.
«Սկզբից շատ էի վախենում, բայց ինչքան երկար եմ Գևի հետ ապրում, էդքան ավելի վստահ եմ լինում։ Հիմա լիարժեք կարող եմ ասել, որ պատրաստ եմ։
Ամեն դեպքում նեղվել պետք չէ։ Ինձ թվում է՝ այս թեմայի շուրջ Գևը ավելի է սրտնեղում, որովհետև վաղուց էր պատրաստ։ Ես ավելի թեթև եմ նայում։
Երբ տեսնում եմ, որ տխուր է, հասկանում եմ, թե որ թեմայից կարող էր տխրել, ես եմ սկսում խոսել, մինչև խոսացնում եմ՝ հոգիս հանել է։ Ամեն դեպքում՝ առանց երեխա չենք լինելու։»