Այն մեզ մոտ շատ քիչ է օգտագործվում սակայն երբ իմանաք թե ինչ հրաշքներ է գործում կզարմանաք

Մշկընկույզը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա:

Այն նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների դեմ օգտագործվում է երկար տարիներ: Այն լավացնում է նյութափոխանակությունը, չեզոքացնում թթուները, կանխարգելում գազերի առաջացումը, որովայնի փքվածությունը, օգնում է դիարեայի բուժմանը:

Մշկընկույզը հակաբակտերիալ ազդեցություն ունի և կարող է օգտագործվել բերանի խոռոչի և կերակրափողի վարակների դեպքում: Մասնագետների պնդմամբ՝ այն կարող է օգտակար լինել նաև գինգիվիտի դեմ պայքարում:

Մշկընկույզն օգնում է թուլացնել մկանները, հանգստության զգացում հաղորդում: Այն կարող է զգալի ազդեցություն ունենալ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման վրա:

Քիչ քանակով մշկընկույզի օգտագործումը հնարավորություն կտա հանգստացնել նյարդային համակարգը, կարգավորել քունը: Այն թեյի մեջ ավելացնելով՝ կարող եք ազատվել մրսածության առաջին նշաններից և ամրացնել իմունային համակարգը:

Մշկընկույզը արևածաղկի կամ ձիթապտղի տաք յուղերի հետ համադրելու դեպքում կարող է օգտագործվել արթրիտի, ռևմատիզմի, օստեոխոնդրոզի դեպքում: Այն կօգնի թուլացնել ցավը, պայքարել բորբոքման դեմ:

Տաք խառնուրդը դրեք այն հատվածին, որտեղ ցավ է առկա, փաթաթեք: 10-20 րոպե անց, երբ խառնուրդն արդեն սառը կլինի, կարող եք հանել:

Միջնադարում համարվել է մոգական հատկություններ ունեցող բույս։ Համարվել է, որ մշկընկույզի պտղից ստացված յուղը բարձրացնում է տղամարդկանց առնականությունը և սերմնահեղուկի արտադրությունը։

Տիբեթի բուժարարները կարծում են, որ մշկընկույզն ունի երիտասարդացնող ազդեցություն, լավացնում է սրտի աշխատանքը, օգտակար է լյարդի հիվանդությունների, ախորժակի անկման, մետեորիզմի, ցիստիտի դեպքում։