Նախքան ամուսնանալը տղամարդը պետք է հեռանա մորից

Մոր հետ բաժանումը դժվար, նյարդային ու էներգետիկ գործ է: Միայն եզակիներն են իրենց մեջ ուժ գտնում ու հեռանում:

Կյանքի դժվարություններից պաշտպանել և տալ լավագույնը՝ հոգատար մայրիկի միակ ցանկությունն է: Սակայն որոշ ծնողներ իրենց գրկախառնությունները, որոնք տարիների ընթացքում վերածվում են բռնակների, այդպես էլ չեն սեղմվում:

Եվ երբ հորիզոնում հայտնվում է կին…դա այդքան էլ հեշտ բան չէ և մայրը նրան կվերցնի կնոջից:

Եթե տղամարդը 25 տարեկանից բարձր է, սակայն մինչև այժմ դեռ նախաճաշում է մայրիկի պատրաստած նրբաբլիթներով ու ապրում է նրա սենյակի հարևան սենյակում, ապա լրջորեն մտածելու ժամանակն է: Կանանց աշխատող, ինքնուրույն ու հասուն տղամարդ է պետք, այլ ոչ՝ մայրիկի ուրախությունն ու գանձը:

Եվ եթե մինչ այժմ նա չի լքել հայրական տունը, հիանալի տղամարդու կերպար ստեղծելու կերպարը բավականին դժվարանում է: Ու այստեղ կապ չունի, որ նա ֆիզիկապես շատ ուժեղ է, կամ, ասենք, զուտ տղամարդկային մասնագիտություն ունի:

Սեփական կենցաղի բացակայությունը կարող է թույլ սեռի կողմից տղամարդու նկատմամբ ուշադրության իսպառ բացակայության պատճառ հանդիսանալ:

Բացի դրանից, մանկամտության կետի ներքո աղջիկները, տառապալից կկոցելով աչքերը, ներառել են նաև տեսախաղերի նկատմամբ անզուսպ սերը և տղամարդու բլուզների վրա սուպերհերոսների պատկերների առկայությունը, ինչպես նաև՝ անգամ ոչ բարդ որոշումներ ինքնուրույն կայացնելու անկարողությունը: