Տղաս գալիս է գյուղ միայն այն ժամանակ, երբ բարքը հավաքելու պահն է գալիս․ Հավաքում է բերքը ու իր հետ տանում քաղաք․․․Հի
մա, երբ ուզում ենք վաճառել տունը, նա նեղանում է։Ես ու ամուսինս ապրում ենք գյուղում, ամեն օր քաղաք ենք գնում աշխատան
քի՝ մոտ 25 կիլոմետր: Հողամասում մեր աշխատանքը սկսվում է գարնան սկզբում, և ավարտվում միայն աշնանը:
Ունենք մի որդի, 35 տարեկան է, ունի ընտանիք, երկու երեխա, և բնկավում են նրանք քաղաքում: Կար ժամանակ, երբ Արսենը հա
ճախ էր գալիս գյուղ, մեզ օգնում, հող փորում, խողովակները նորոգում: Բայց արդեն մի քանի տարի է, ինչ դադարել է օգնության ձե
ռք մեկնել:
Իսկ մենք էլ երիտասարդ չենք, ու ավելորդ չէր լինի նրանից որևէ աջակցություն ստանալը, բայց դե չենք զանգում, չենք կանչում: Կո-
րոնավիրուսի հետ կապված այնպես ստացվեց, որ արդեն գրեթե 1 տարի է, ինչ իմ ու ամուսնուս աշխատանքը կրճատվել է, ու բնա
կանաբար ավելի քիչ ենք վաստակում: Ու բավականին մեծ օգուտ ենք ստանում մեր բերքի վաճառքից:
Մենք միշտ մեծ մասը տալիս էինք որդուս ընտանիքին, և միայն մնացածը վաճառում,բայց այս տարի ինքներս էլ ունենք գումարի կա
րիք, դրա համար էլ որոշեցինք ամբողջը վաճառել: Երբ Արսենին ասացինք դրա մասին, նրան դուր չեկավ:Երկար բացակայությունից
հետո նա եկավ միայն այն ժամանակ, երբ հասել էր ելակը: Ասացինք, որ ամբողջը վաճառել ենք, իսկ նրանց համար փոքր դույլով ենք
թողել:
Նա մեզ այնպես նայեց, կարծես նրա երեխաների ձեռքից խլել էինք հացի վերջին կտորը:Օրեր առաջ զանգել հետաքրքրվում էր, թե
երբ կարող է գալ, կարտոֆիլ տանել: Մենք Արսենին սովորականից բավականին քիչ տվեցինք, ու նա լուրջ նեղացավ: Հասկանում
ենք, թե ինչու է նման ռեակցիա տալիս:
Բնական է, որ մեր հողի վրա աճածն ավելի լավն է, անվճար է, հեշտ է, բայց չէ որ մեր մասին էլ է պետք մտածել: Եթե ամբողջը տանք
նրան, ինչպես կապրենք: Մի՞թե այդքան վատ բան ենք անում, որ մտածում ենք սեփական պահանջարկների մասին: