Այս հանգստյան օրերին որոշեցի պատրաստվել գարնանը և գնացի խանութ նոր տաբատ գնելու, բայց․․․Խանութի աշխատակիցը տեսնելով ինձ, այնպիսի բան ասեց, որ ուղղակի ապշեցի

Այս հանգստյան օրերին որոշեցի պատրաստվել գարնանը և գնացի խանութ նոր տաբատ գնելու, բայց․․․Խանութի աշխատակիցը
տեսնելով ինձ, այնպիսի բան ասեց, որ ուղղակի ապշեցի։Այս հանգստյան օրերին որոշեցի թարմացնել զգեստապահարանս, որ պա
տրաստ լինեմ գարնանը, չէ որ շուտով ցուրտ ձմեռը կավարտվի:

Ինչպես և կանանց մեծամասնությունը, ես նույնպես սիրում եմ նոր հագուստ և շրջում եմ բոլոր խանութները, որ գտնեմ այնպիսի իր
եր, որոնք հարմար գնով են վաճառվում, բայց և գեղեցիկ ու ոճային են:Մտա մի վաճառասրահ, հետո մյուսը, բայց ոչ մի լավ բան չէի
գտնում: Վերջապես մի փոքրիկ խանքութ ընկավ աչքովս, որը նախկինում չէի տեսել: Մտա ներս, տեսա, որ վաճառողուհին ձանձրա
ցած նստած է: Երբ նկատեց ինձ, վեր կացավ ու մոտեցավ: Սկսեց հարցեր տալ.

-Ինչո՞վ կարող եմ օգնել: Ի՞նչ եք փնտրում: Եկեք ցույց տամ նոր հավաքածուն, չափեր ունենք:

Երբ ասացի, որ ջինս եմ ուզում, երիտասարդ աղջիկը հայացք գցեց ինձ վրա, հետո զննեց ոտքից գլուխ:

-Ձեզ համա՞ր… Ջի՞նս….

-Այո, ինչ-որ բան այն չէ՞:

Ու վաճառողուհին սկսեց ինձ համոզել, որ իմ տարիքում ջինսն այնքան էլ հարմար չէ, ավելի լավ է ընտել սև դասական տաբատ: Իսկ
ես, թեպետ 50 տարեկան եմ, չեմ ուզում ընկնել ստանդարտների հետևից, կրում եմ այն, ինչ ինձ է հարմար:Հետո նա սկսեց պատմել,
որ իրենց մոտից շատ են առևտուր անում տարեց կանայք ու տատիկները, ու բոլորը գնում են առանց կոճակի ձգվող կտորից սև տա
բատներ:

-Հարգելիս, ինձ հետաքրքիր չէ,թե տատիկներն ինչ են գնում: Ես ասացի, որ ջինս է անհրաժեշտ:Իսկ սև ձգվող տաբատ վերցրեք ձեզ
ու ձեր մայրիկի համար:

Բարկացած դուրս եկա: Ինչու՞ մարդիկ չեն սիրում անել այն, ինչ մտնում է իրենց պարտականությունների մեջ: Ու՞մ են պետք նրանց
խորհուրդները, եթե ոչ ոք չունի դրանց կարիքը: