Չեմ կարա լռեմ, ուզում եմ հրապարակային շնորհակալություն ասեմ 10 համարի ավտոբուսի վարորդին․․․Պատմեմ էսօրվա կատար
վածը, որ բոլորը իմանան։ Բարև բոլորին: Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել «10» համարի ավտոբուսի շոֆերին: Ես 9
ամ-սական հղի եմ և այսօր այնպիսի բարության ու մարդասիրության հանդիպեցի վարորդի կողմից, որ չեմ կարող լռել:
Կանգառում կանգնած էի, մի քիչ վատ էի զգում: Ավտոբուսը մոտեցավ կանգառին, առաջացա, որ բարձրանամ, զգացի չեմ կարողա
նում, գլուխս պտտվեց: Վարորդը նկատեց, իջավ,կանգառի բուդկից մի շիշ ջուր առավ, տվեց ինձ:Հետո բոլորին խնդրեց ճանապարհ
տալ, ու օգնեց բարձրանամ աավտոբուս:
Խնդրեց ուղևորներին տեղ ազատել ու օգնեց նստեմ: Ուղևորները սիրով տեղ տվեցին, մի կին պեչենի հյուրասիրեց, ասեց.
-Կեր աղջիկս: Գիտե՞ք, էդ պահին սիրտս լցվեց, ու սկսեցի լացել:Էնքան լավ զգացի ինձ: Օտար մարդիկ էին, բայց ինչքան ուշադիր ու հոգատար գտնվեցին:
Երբ պատրաստվում էի իջնել, վարորդը ուղեվարձը չվերցրեց,օգնեց ինձ իջնել: Ինձ մի պահ թվաց,ես երազում եմ:Եթե այս գրառումը
կարդում է վարորդը, կամ նրա հարազատները, ապա ես ուզում եմ նրան առողջություն մաղթել, մնալ նույնքան բարի ու մարդասեր:
Անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում նրան: Երանի այսպիսի մարդիկ շատ լինեն: