Սա պետք է իմանան և դասեր քաղեն բոլորը․․․ Ափսոս, շատ ուշ հասկացա, որ այս ամենը ուրիշների համար զուր եմ արել

Սա պետք է իմանան և դասեր քաղեն բոլորը․․․ Ափսոս, շատ ուշ հասկացա, որ այս ամենը ուրիշների համար զուր եմ արել։ Ցավոք,
միայն մեծ տարիքի հասնելով՝ հասկացա, որ այս 5 բաները երբեք պետք չէ անել որևէ մեկի համար․․․Ես միշտ փորձել եմ լավ մարդ
լինել: Մտերիմներիս, ծանոթներիս ու բարեկամներիս միշտ օգնում էի, աջակցում: Նախկինում կարծում էի, թե կյանքում ամեն ինչ
փոխադարձ է, բացի այդ ուզում էի լինել հարգելի ու սիրված:

Իհարկե, լսում էի «շնորհակալություն» բառը, սակայն դրանով էլ ամեն ինչ սահմակափակվում էր: Ոչ մեկ ինձանից օրինակ չէր վերց
նում, չէր ձգտում օգնել դժվարին իրավիճակներում: Մարդկանց մեծամասնությունն ուղղակի չարաշահում էր իմ բարությունը: Երբ
եմն նույնիսկ երեսով էին տալիս իմ բարի արարքները… այո, նման բան էլ եմ տեսել:Եվ ահա դառնալով 50 տարեկան՝ ինձ մոտ շատ
բան փոխվեց ու ես դադարեցի ուրիշների համար անել հետևյալը.

Այլևս չեմ միջամտում ուրիշների վեճերին

Լավ եմ հիշում մի դեպք: Ընկերս սիրուհի ուներ: Նրանք միասին էին ապրում, բայց մի օր վիճեցին: Ընկերս զանգեց ու խնդրեց՝ օգնել
իրեն տեղափոխել իրերը: Ես աշխատավայրում ազատ օր վերցրեցի, բեռնատար վարձեցի, մի ամբողջ օր տրամադրեցի ընկերոջս ի
րերը բարձելուն ու տեղափոխելուն, իսկ նա հաջորդ օրը հայտնեց, որ եթե այդքան արագ չհանեի իրերը սիրուհու տնից, գուցե իրենք
հաշտվեին:

Այլևս կանգ չեմ առնում ճանապարհին ու ոչ մեկին տեղ չեմ հասցնում

Մի անգամ ճանապարհին մի երիտասարդ զույգ կանգնեցրեց մեքենաս, խնդրեց տուն հասցնել, քանի որ գումար չունեին: Միայն հե
տո նկատեցի, որ դրամապանակս գողացել են:

Այլևս «չեմ մատուցում» վերանորոգման, բեռնափոխադրման և նմանատիպ այլ ծառայություններ

Այժմ ես կարևորում եմ իմ առողջությունն ու ինքնազգացողությունը: Ինչի համար որևէ մեկին օգնեմ կահույք տեղափոխել, եթե դրա
փոխարեն կարող եմ հանգիստ պառկել իմ տանը: Թող նա չխնայի 10 000-15 000 դրամ ու ինքնուրույն լուծի իր հարցերը:

Ոչ մեկի հետ չեմ կիսում իմ բռնած ձուկը

Ես ձկնորսության սիրահար եմ: Ամսական մի քանի անգամ գնում եմ ձուկ բռնելու: Քանի որ ընտանիքս արդեն հոգնել է ձկան տեսա
կանուց, նախկինում բաժանում էինք բոլոր մեր ծանոթներին: Բայց այդքան տարիների ընթացքում ոչ ոք ոչ մի գեղեցիկ ժեստով շնո
րհակալություն չի հայտնել: Հիմա նախընտրում եմ վաճառտել ձուկը՝ թեկուզ ցածր գնով: Այդպես ավելի շատ օգուտ եմ ունենում:

Ոչ մեկին խորհուրդներ չեմ տալիս

Ես վերջապես հասկացա,որ ոչ ոք չունի դրա կարիքը:Հիմա ես լռում եմ նույնիսկ այն դեպքում,երբ վստահ եմ,որ ճիշտ կարծիք ունեմ:
Ու գիտե՞ք ինչ. կյանքս հիմա ավելի հանգիստ ու ուրախացնող է դարձել: Ես հարթել եմ բազմաթիվ խնդիրներ ու ինձ երջանիկ մարդ
եմ զգում: