«Ուկրաինայի Ձայնը» նախագծի շրջանակներում հանդես է եկել հայուհի Անուշ Հարությունյանը՝ երգելով «Մոր աչերը» երգը։ Նախ Անուշը պատմել է, որ կորցրել է մորը և իր համար առավել հուզիչ ու կարևոր է այդ ելույթը։
Իր անկրկնելի կատարմամբ Անուշը հուզել է ժյուրիի անդամներին և հանդիսատեսին։ Անմասն չեն մնացել նաև հեռուստատեսությամբ նախագիծը դիտող երկրպագուները։
Նրանք միաձայն գրում են, որ Անուշի կատարումը հիանալի էր․ «Հիանալի ձայն ունի։ Շատ նման է Թամարա Գվերդցիտելիի ձայնին», «Աստված իմ, փշաքաղվեցի, հարաշալի կատարում, Հայաստանը քեզ հետ է»,
«Հիանալի կատարում է։ Շնորհակալ եմ անկեղծության և կենդանի կատարման համար։ Գրում եմ իմ և մայրիկիս՝ հասարակ ռուս կնոջ անունից, որն աներևակայելի կերպով տպավորվել է ձեր կատարումից և ամեն հարմար պահի խնդրում է միացնել տեսանյութը, որ կրկին լսի», «Սուպեր ձայն՝ հոգու խորքից, սրտով երգեցիր, ապրես։ Հաջողություն եմ մաղթում նախագծում»։