Մոտիկացա թոռանց, որ պաչեմ, ընենց բան ասեց մազերս բիզ-բիզ կանգնեցին․․․Երևի մորից էր լսել։Հիմիկվա երեխեքի հետ խոսալ
չի լինում: Երեկ մոտիկացա թոռանս, ուզում էի պաչեի, հետ քաշվեց, ասեց. Փու՜ֆ, վրայիցդ հոտա գալիս, մի պաչի, զ զվում եմ: Ես էլ
ասեցի. մորական տատուդ վրայիցա հոտ գալիս, կգնաս իրան կասես, ես մաքուր կնիկ եմ:
Ես լավ գիտեմ, որ էդ իրա մերն ա սովորացրել, ուզում ա թոռիս ինձնից կտրի:Առաջ, որ փող էի աշխատում, սիրուն շորեր էի առնում,
համով բաներ էի առնում, էն վախտ իմ վրայից հոտ չէր գալիս, էն վախտ լավ տատի էի, իսկ հիմա, որ ոչ մի բան չեմ կարողանում առ
նեմ, էլ լավը չեմ: Կյանքի դրվածն ա տենց:
Շատ շուտ են մոռանում արածներդ: Հենց մեծացար, էլ ոչ մեկի պետք չես:Շատ եմ փոշմանել, որ էն ժամանակ ամբողջ հոգով ու սր
տով նվիրված եմ եղել: Իմ մասին չէի մտածում:
Հիմա, ես չեմ, դուք եք, չե՞ք վի րավորվի, որ ձեր թոռը ձեզ ըտենց բան ասի: Նույնիսկ, եթե իսկականից հոտ գա իմ վրայից, չի կարելի
նման կերպ արտահայտվել: