Ես արդեն 19 տարի ա ամուսնացած եմ։ Ամուսնուս ծնողներից առանձին ենք ապրում, բայց միշտ իրանց օգնում ենք։ Շատ լավ մարդիկ են, շատ եմ հարգում։ Առաջին օրվանից ինձ աղջկա պես են վերաբերվել։ Հենց ամուսնացանք, իրանք իրանց բերանով ասեցի բալեք ջան, ջահել եք, գնացեք առանձին ապրեք, մեզ մոտիկ տուն վարձեք, կգնանք, կգանք, բայց թող առաձին լինի, որ միշտ սիրով լինենք, կենցաղը նենց բանա, որ չի լինի առանց վեճ ապրել։`
Դրանից հետո առանձին ապրեցիքն, հետո ամուսնուս ու իմ գործերը լավ առաջ հնացին, հիպոթեքով տուն առանք, վարձով ապրելու դարդից էլ պրծանք։ Ու իրոք շատ լավ հարաբերություններ ունենք իրար հետ։
Էս վերջին տարիներին կիսուրս շատ ծանր հւվանդացավ, ու հիմա սիստեմատիկ դեղ ա խմում։ Դե բնական ա ամուսինս ապահովում ա ամեն ինչով, թե չէ էդ խեղճ ծերերի թոշակը հազիվ հացի ա հերիքում։
Իհարկե, ես կողմ եմ, որ ամուսինս իրա ծնողներին պահի, բա տղայա իրա պարտքնա, հետո տենց լավ ծնողներին այլ կերպ չպիտի վերաբերվես, բայց էս վերջերս կիսուրս սկսել էր մի քանի անգամ շատ փող ուզել դեղի համար։
Մարդուս ասում էի, ասում էր լավ դե, պետքա ուզում ա, բայց ես մի քիչ սկսել էին չհավատալ, որ դեցի համար ա։ Մտածում էի փողը մեզնից վերցնում փոքր տեգրիս ա տալիս ու դրանից շատ է ջղայնանում։
Էս թեման շատ ծանր էր նստել վրես, հա մտածում էի` ոնց անեմ, իմանամ ինչն ինչոց ա։ Վերջը սենց ձգվեց էս թեման մինչև մեր ամուսնության 20 ամյակի օրը։
Դե ռեստորան էինք վերցրել մենք մերոնցով նշեինք։ Կենացներ, կեր ու խում էր, մեկել հերթական կենացի ժամանակ, կեսրարս ասեց էս բաժակով ուզում եմ իմ հարսի կենացը խմեմ, շատ ուրախ եմ, որ սենց կին կա իմ տղու կողը, որ սենց աղջիկ կա մեր կողը, շատ մեծ երջանկություն ա սա ու շատ լավ ա, որ 20 տարի առաջ իմ տղեն հենց քեզ ընտրեց։ Կեսրարսի կենացին զուգահեռ էլ կիսուրս հանեց մի հատ շքեղ վզնոց ու ասեց հարս ջան, Արևիկ ջան, էս նվերը քեզ, սա ամենաքիչնա, որ կարանք անենք քո համար ազիզ ջան
Ճիշտն ասած հուզմունքից արցունքն աչքերիցս գնաց, մի կոմից էլ ամոթից գետինը մտա, որ կիսուրիս նման կնգա մասին վատ բան էին մտածել, պարզվեց էդ խեղճ կինը կոպեկ կոպեկ հավաքել էր, որ ինձ նվեր առներ։
Շատ լավ անցավ ամեն ինչ, ու իմ սերն ու հարգանքը ավելի ամրացավ իրանց հանդեպ, Աստված առողջություն տա իրանց։