20 տարի ա տառապում եմ էս անաստվածների ձեռքը: Մեկը մեկից անտաշ, անտակտ, բռի ու չոբան: Մի լավ օր չեմ տեսել, ինչ տեսակի հիվանդություն ասես ձեռք բերեցի, հիմա էլ նևռոզով եմ տառապում: Բա էս թարախները կին կոչվելու իրավունք ունեն: Ինչքան այլանդակություն կա սրանցից եմ տեսել: ՝
Վախտին պետք ա առանձին ապրեինք մեր կյանքը վայելեյինք ոչ թե էս անաղ ու հաց շների հետ:
Հարս գալուս առաջին օրվանից իրանք դարձան տերը ես ծառան: Առավոտ զարթնում էի 7-ին քնում էի գիշերվա կեսին: Մինչև էս խոզերի հետևից հավաքում էի տունը կարգի էի բերում էլ վրես հալ չէր մնում: Ապրում էինք 3 հարկանի սեփական տան մեջ: Պատկերացնում էք էդ մեծ տան մեջ ապրելը ինչքան հեշտ ա 3 անգամ ավելի դժվար ա: Արանք տանը ամբողջ օրը փռքվում ծամում էին մինչև իրիկուն: Չեք պատկերացնի ինչ սարսափելի օրեր եմ ունեցել: Գիշերները գալիս ականջ էին դնում իմ ու մարդիս խոսակցությանը: Մարդս տուն էր առել ու որոշել էր, որ պետք ա տեղափոխվեինք բայց տալերս դեռ տեղյակ չեին: Սպասում էր որ ամեն ինչ պատրաստ լիներ նոր ասեր:
Էն էլ դու մի ասա սրանք էնքան անդաստիարակ են, որ ականջ են դրել մեր խոսակցությանը: Դրանից հետո ամեն օր կռիվ էր մեր տանը, ինձ ասում էին սաղ դու ես սովորացրել, ու հարձակվում էին վրաս, ինչ ասես ասում էին: Մի օր էդ ամեն ինչի ականատեսը դարձավ ամուսինս: էդ օրը աշխատանքից շուտ էր էկել ու էդ տուրուդմփոցը տեսել էր: Հենց նույն օրը հավաքեց մեր վեշերը ու տեղափոխվեցինք առանձին ապրելու: Մինչև հիմա ոչ մի անգամ ոչ զանգել են ոչ էլ եկել: Փառք Աստծո էլ դրանց էրեսը չեմ տեսնի: Ամուսնուս շատ շնորհակալ եմ, թե չէ եթե մի քիչ էլ էդ վիճակը շարունակվեր հաստատ երկար չէի ապրի: