Մի քանի օր առաջ կիսուրս ծնունդիս ընենց նվեր արեց, որ սաղ հարևանների ու բարեկամների բերանը բաց էր մնացել․․․Բոլորը աս ում էին հալալ ա էդ կնոջը։Ես ու ամուսինս ապրում ենք իր ծնողների հետ։ Մենք ապրում ենք մի հարկի տակ ու մեր տանը միշտ խա ղաղ ու համերաշխ մթնոլորտ է։
Կիսուրս մի տղա ունի ու իր ամբողջ հոգատարությունն ուղղում է որդուն։ Կեսրարս նույնպես շատ լավ մարդ է ու միշտ մեզ հետ է բոլոր հարցերում։Իմ հայրական ընտանիքն ապրում է Ռուսաստանում ու ես մոտ 2 տարի է ինչ չեմ տեսել հորս ու մորս։
Շատ եմ կարոտում նրանց։Այս տարի ծննդյանս օրը կիսուրս ինձ այնպիսի նվեր արեց, որ հուզմունքից հոնգուր-հոնգուր լացում էի։
Նա ինձ ու ամուսնուս համար տոմսեր էր գնել դեպի Մոսկվա, որ գնամ ու մերոնց տեսենեմ, կարոտս առնեմ։Էնքան շնորհակալ էի նման նվերի համար, դա լավագույն նվերն էր ինձ համար։
Ում պատմում եմ բոլորը հիանում են նրա արարքով։ Լավ կիսուր ունենալն ուրիշ երջանկություն է։