Քրոջս երեխաներին ես եմ մեծացրել, ծնողները մահացել են, չկարողացա թողնել, որ մանկատուն տանեն. Տարիներ անց հարսանիքի ժամանակ տղան նենց բան արեց, որ չկարողացա զսպել արցունքներս․․․Մեծ քույրս ամուսնու հետ վթարի էր ենթակվել, մի քանի օր հիվանդանոցում պայքարեցին բժիկները, բայց տենց էլ երկուսին փրկել չհաջողվեց ու շատ երիտասարդ մահացան:
Երկու երեխա ունեին 3 ու 5 տարեկան: Այդ օրը գնացել էին իրանց ընկերոջ հարսանիքին ու երեխաներին թողել էին իմ ու մորս խնա մքին, բայց տենց էլ հետ չեկան:Մայրս էլ հիվանդ էր ու չէր կարող երկար հոգ տանել երեխաների մասին ու միակ տարբերակը մնում էր երեխաներին մանկատուն տանելը, որովհետև քրոջս ամուսնու ընտանիքը հրաժարվում էր երեխաների խնամքը ստանձնել:
Բայց ես չկարողացա համակերպվել այդ մտքին ու չնայած դեռ համալսարանս էլ չէի ավարտել, բայց ինձ համար որոշել էի, որ ինքս կզբաղվեմ քրոջս երեխաների դաստիարակությամբ:Այդպես էլ արեցի, զոհելով անձնական ընտանիք ունենալու երազանքս ես դար ձա քրոջս երեխաների համար և մայր և հայր ու հիմա նույիսկ մի վայրկայն չեմ փոշմանում այդ որոշմանս համար:
Անցած շաբաթ էլ մեծ տղայիս հարսանիքն էր ու այնպես բան ասեց որ ամբողջ սրահը լաց էր լինում: Երբ ծնողների կենացն էին խմ ում, տղաս խնդրեց որ իր ծնողների անվան հետ իմ անունն էլ կարդան: Շնորհակալություն էր հայտնում, որ չեմ լքել իրենց ու մի հս կա ծաղկեփունջ նվիրեց, վրան էլ գրված էր ամենալավ մայրիկին: