Ես մեծացել եմ առանց հոր։ Ինձ մեծացրել են մերս և տատս։ Եվ հենց մանկությունից նրանք իմ մեջ սերմանել են, որ երեխա ունեցող կինը ոչ մեկին պետք չէ։ Տատիս միշտ օրինակ էր բերում մորս: Ես քսան տաարեկանում ամուսնացա, բայց չորս տարի անց ես, երեխեն գիրկս վերադարձա մորս ու տատուս մոտ: Տատս ու մերս սու գ կապեցին, ոնց որ աշխարհի վերջն էր: Մերս ասում էր. Վերջ, էլ ոչ մի տղամարդ քո վրա չի նայի:
Երկու տարի անց ես հանդիպեցի մի տղայի: Վեց ամիս անց մենք ամուսնացանք։ Մամաս ու տատիս երջանկությունից յոթերորդ երկնքում էին: Եվ քիչ էր մնում աղոթեին փեսայի համար, որ երեխայի հետ կին առավ։ Համատեղ կյանքի ընթացքում հասկացա, որէդ էն տղամարդը չի , որի հետ պատրաստ եմ կիսել ողջ կյանքս: Մի օր նա ասաց. -Դու պարտավոր ես ինձ
շնորհակալություն հայտնել, պտի ոտերս պաչես, որ ես համաձայնվեցի ամուսնանալ քեզ հետ։ — Բնակարանը, որտեղ դու ապրում ես, իմն է։ Մեքենան, որ քշում ես, իմն է։ Դու ոչինչ չես բերել այս տուն, բացի քո լաթերից։ Նա վիր ավոր վեց ու վազեց մոր մոտ՝ բողոքելու: Ամենաշատը մորս ու տատիս վրա եմ ջղա յնա ցած: Ասում են, հազիվ մի տղամարդվրեդ նայել էր, ինչի հուշտ արեցիր: