Հայ բժշկի ղեկավարությամբ անցկացվել է երկու ձեռքի և ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը. Տեսեք ո՞վ է նա

Լիոնում անցկացվել է երկու ձեռքի և ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը: Իսլանդացի պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով: Վիրահատությունը ղեկավարել է հայ վիրաբույժ Արամ Ղազարյանը:ա

Ինչպես պատմում է The Guardian-ը, 48-ամյա Ֆելիքս Գրետարսոնը 1998 թվականին աշխատել է որպես էլեկտրիկ, և աշխատանքի ժամանակ նա լուրջ այրվածք է ստացել, որի պատճառով կորցրել է երկու ձեռքը, բազմաթիվ կոտրվածքներ և ներքին վնասվածքներ ստացել: 3 ամիս նա կոմայի մեջ է եղել, մի քանի վիրահատության ենթարկվել, այդ թվում ՝ լյարդի փոխպատվաստման:

Այդ պահից ի վեր նա երազել է ձեռքերի փոխպատվաստման մասին, սակայն մի քանի տարի է պահանջվել հարմար դոնորական ձեռքեր գտնելու համար:Այժմ պացիենտը վերականգնվում է վիրահատությունից հետո: Դեռ դժվար է ասել, թե որքան շարժունակություն կվերականգնվի, սակայն հայտնի է, որ անցած 9 օրերի ընթացքում պացիենտի մոտ ոչ մի բարդացում չի եղել: