Ամուսնալուծված եմ ունեմ 3 մանր երեխա, բայց ուզում եմ կյանքս դասավորեմ․ սիրուն ու երիտասարդ եմ, նայողը չի մտածի, որ բազմազավակ մայր եմ․ ի՞նչ եք կարծում, որ իմանան երեք երեխա ունեմ կուզեն ինձ հետ կյանքը կապել, թե ոչ

Շուտով 30 տարեկան կդառնամ։ 25-ում ամուսնացա, 3 երեխա ունեմ, փոքր են 3-ն էլ։ Ամուսնությունս հաջող չէր ու բաժանվեցի, որովհետև էլ դիմանալու չէր։ Երեխեքիս խաթր էի մնում, հետո հասկացա,, որ հանուն երեխեքիս պիտի թողեմ գնամ։ Հիմա աշխատում եմ, մեծս մանկապարտեզա գնում, մյուս երկուսին մայրս խնամում ա։ Հասցնում եմ, մերոնք էլ օգնում են ինձ։

Հասկանում եմ, որ ուզում եմ էլի կյանքս դասավորեմ, բայց չգիտեմ շանսեր ունեմ, թե չէ։ Ով կուզի 3 երեխատեր մարդու հետ ընտանիքի կազմի, չգիտեմ։ Չեմ ուզում ողջ կյանք մենակ մնամ ու անտեսված ապրեմ։Ուզում եմ երեխեքիս գլխին մարդ լինի, ով հոր պես կվերաբերվի ու կսիրի, ես էլ ինձ երջանիկ կին կզգամ։

Չգիտեմ մեր հասարակության մեջ արդյոք հնարավորա նամն բան, կամ եղել են նման դեպքեր, որ բազմազավակ կինը էլի ամուսնացելա ու երջանիկ եղել։ Շատ եմ նեղվում, հեշտ չի միայնակ մայր լինելը, ուզումմ եմ ես էլ երեխեքս էլ լիարժեք ընտանիք ունենանք ու երջանիկ ապրենք։