Հղիության յոթերորդ ամսում եմ գտնվում։ Շատ կարևոր փուլ է իմ ու երեխայիս համար։ Սակայն այդ մասին սկեսուրս կարծես թե ոչ մի տեղեկություն չունի։
Նա, տեսնելով իմ այս վիճակը, էլ ավելի է ծանրաբեռնում ինձ, ստիպում տնային գործերն անել, և այն էլ ինչ գործեր։ Մեկը մեկից ծանր գործեր է հանձնարարում, ստիպում է հատակը լվանամ, ջուր տեղափոխեմ մի տեղից մյուս տեղը։
Կարծես դեմ լինի երեխայիս լույս աշխարհ գալուն։ Չեմ հասկանում՝ ինչու է այդքան ագրեսիվ տրամադրված։ Ախր նրան ոչ մի վատ բան չեմ արել, և նա էլ ասես տխուր չէր, որ երեխայի ենք սպասում։
Չգիտեմ՝ ինչ անեմ։ Նրա հետ փորձեցի խոսել, հարցնել՝ ինչ է կատարվում, իսկ նա շատ կոշտ ու կոպիտ պատասխան տվեց։ Մեջբերեց տալիս՝ ասելով՝ բա հո գեղեցկուհի աղջիկս չի՞ անելու։