Մերս 90 տարեկան տատիկիս շատ վատ ա վերաբերվում, հա համաձայն եմ իրա հետ շատ դժվար ա, մեծ կին ա. բայց մորս արածներց ես ինձ շատ վատ եմ զգում, ոնց բացատրեմ որ մեծերի հետ պետք չի տենց վարվել.

Ունեմ շատ մեծ տատի իրան շատ եմ սիրում ու հարգում:

Բայց մորս վերաբերմունքը իրա նկատմամբ ինձ էդքան էլ դուր չի գալիս, 90 տարեկան տատիկիս շատ վատ ա վերաբերվում, հա համաձայն եմ իրա հետ շատ դժվար ա, բայց մեծ կին ա, հետո սենց խոսք կա չէ ասում են մեծերը տարիքի հետ փոքրանում են ու իրանց սկսում են երեխու նման պահել:

Ես հասկանում եմ որ մորս համար էլ հեշտ չի, տան ամեն ինչը ինքնա անում, բայց դե էս կինը էսօր կա վաղը չկա պետք ա իրան լավ նայենք որ մեզ օրհնի: Մամաս շատ հաճախ ա տատիկիս կոպտում, մեկ մեկ գոռում ա ջղայնանում ա և այլն:

Ոնց բացատրեմ որ մեծերի հետ պետք չի տենց վարվել իրանք շատ նուրբ են փոքր երեխեքի նման: Հիմա ուզում եմ մամայիս նենց ասեն որ ինքն էլ չնեղվի:

Leave a Comment