Արդեն երկու շաբաթ կլինի, որ ամուսնուս հետ եկել ենք Հայաստան: Ամերիկայից ենք եկել ու երկար տարիներա չէինք եղել մեր երկրում: Ահավոր կարոտել էինք ամեն ինչը:
Երեխեքի հետ նստեցինք տաքսի, որ գնանք մերոնց անակնկալ անենք: Էնքան հուզված էինք, էնքան խառն էինք, ես երեխեքի հետ նստել էի մեքենայի ետնամասում, ու մեր ու երեխեքի իրերն էլ մոտս էին:Էտ ընթացքում չգիտեմ ոնց պայուսակից դրամապանակս հանում եմ հայկական դրամ տալիս ամուսնուս ու հետո ինձ թվումա թե հետ եմ դնում:
Հետո պարզում եմ, որ չէ: Ուրեմն տենց խառը հուզված ու երջանիկ մեքենայից իջնում ենք, գնում մերոնց: Ու ահագին ժամանակ անց, երբ ամուսինս գումարա ուզում ինձնից, հայտնաբերում եմ, որ չկա դրամապանակս, որում բավականին շատ գումար կար համ դրամ, համ ամերիկյան: Մերոնք էլ որ իմացան, ասեցին՝ հույսդ կտրի, թե հետ կստանաս:
Չհանձնվեցինք: Արագ գտանք տաքսու վարորդին, հավելվածով էինք պատվիրել, տվյալները կար մեզ մոտ: Պայմանավորվեց ամուսինս եղբորս հետ գնացին, որ պարզեն ինչ, ոնց: Պարզվումա խեղճ վարորդը ոչ էլ նկատել էր, որ մեքենայում դրամապանակա մնացել ու մեզնից հետո 3 ուղևորա տեղափոխել, որոնցից մեկին մարզ ա տարել:
Վարորդի հետ միասին գնում են երեք ուղղություններով էլ ու վերջում գնում են մարզ: Էտ հասցեն գտնում: Երբ ասում են, թե ինչի համար են գնացել, տան տերը միանգամից ասումա, որ դրամապանակն իրանց մոտա:
Թոռներից մեկը տատիկի հետ տուն գալուց են լինում: Իջնելուց տատիկը մտածումա, թե թոռան դրամապանակնա հետը վերցնում ա ու երբ բերում են տուն պարզում են իրենցը չի ձեռք չեն տալիս ու սպասում են, որ տերը կհայտնվի: Ոչ մի կոպեկ չէր պակասում դրամապանակիցս, ու ասեմ, որ մարդկությունը դեռ չի վերացել ու լավ մարդիկ դեռ գոյություն ունեն: