Քաղաք բաց երկնքի տակ։ Ահա մշտապես հենց այսպես կարելի է բնորոշել մեր սիրելի Երևանն ու նրա գեղեցիկ պատմությունը։
Փոքրիկ քաղաք այս մեծ աշխարհում, սակայն իր հարուստ պատմությամբ շարունակ աչքի ընկնող քաղաքներից մեկը։
Հոլիդեյ տաբատներով տղաներ և շրջազգեստով աղջիկներ․ ահա սա էր հին քաղաքի մեր գեղեցկությունը
Թանգարան բաց երկնքի տակ։ Ահա հենց այսպես են շատ հաճախ բնորոշում մեր սիրելի քաղաքը, որն իսկապես ամեն բառի հետ համահունչ է։ Այն ունենալով նաև իր հարուստ պատմությունը՝ շարունակ բոլորին հավաքել է իր հարկի ներքո։
Հոլիդեյ տաբատներով տղաներ և շրջազգեստով աղջիկներ․ ահա սա էր հին քաղաքի մեր գեղեցկությունը
Այս լուսանկարներն էլ կարծես թե այդ ամենի վառ ապացույցն են, որոնք իսկապես խոսում են այն մասին, թե որքան ջերմ հիշողություններ կան կապված մեր սիրելի քաղաքի հետ։
Հոլիդեյ տաբատներով տղաներ և շրջազգեստով աղջիկներ․ ահա սա էր հին քաղաքի մեր գեղեցկությունը
Շատերն ասես իրենց առաջին սիրուն են գտել հենց այս ջերմ ու բարի քաղաքում, շատերը պարզապես քայլել նրա ամեն մի իմաստ ունեցող ու պատմություն պարունակող փողոցներով և այն ճարտարապետական հարուստ շենքերի պատերից ներս սեր խոստովանել, որ դժվար կլիներ անգամ մոռանալ։
Հոլիդեյ տաբատներով տղաներ և շրջազգեստով աղջիկներ․ ահա սա էր հին քաղաքի մեր գեղեցկությունը
Մեր օրերում իհարկե շատ բան չի փոխվել։ Քաղաքն իր գեղեցիկ դիմագիծն ունի նաև այժմ, բայց որոշակի վարքեր և բարքեր են միայն փոփոխությունների գնացել։
Ճարտարապետական նորությունների միջով անցած մեր գեղեցիկ քաղաքն ասես նաև չի դադարում բոլորին հիացնել իր հնություն պարունակող այն փոքրիկ անկյուններով, որոնք մինչ այժմ դեռևս պահպանվել են մեր քաղաքում։