Ձեզ ենք ներկայացնում վարունգով առողջ ըմպելիք, որը կօգնի մաքրել և վերականգնել ամբողջ օրգանիզմը: Այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից և լավացնում իմունիտետը

Օրգանիզմի ամբողջական մաքրումը խիստ անհրաժեշտ է, և պետք չէ այն հետաձգել: Հաճախ մեր սննդակարգի պատճառով ճարպերը կուտակվում են արյան մեջ, ինչն էլ բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում: Ձեզ ենք ներկայացնում առողջ ըմպելիք, որը կօգնի մաքրել և վերականգնել ամբողջ օրգանիզմը: Այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից և լավացնում իմունիտետը:

Բաղադրություն

2 լ ջուր
1 կիտրոն կամ 2 լայմ
1 թարմ վարունգ
Անանուխի 10 տերև
Պատրաստման եղանակը

Մաքրեք և կտրատեք կիտրոնն ու վարունգը, խառնեք, այնուհետև ավելացրեք անանուխի տերևները: Բոլոր բաղադրիչները տեղավորեք տարայի մեջ և ավելացրեք ջուրը: Ծածկեք տարան և դրեք սառնարանը:

Մասնագետների պնդմամբ՝ անհրաժեշտ է օրական այս հյութից խմել 2 բաժակ: Ավելի լավ արդյունքների համար այս ըմպելիքը խմեք 15 օր շարունակ, շաքարավազ ավելացնել պետք չէ: