Սիրելի աղջիկներ, եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ, փարթամ ու փայլուն մազեր, Քսեք մազերին այս խառնուրդը…ահա բաղադրատոմսը

Դարչինը մազերի առողջության համար օգտագործվող լավագույն միջոցներից է։ Այն մեծ քանակով վիտամիններ ու հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք ամրացնում են մազերի ֆոլիկուլներն ու արագացնում մազերի աճը։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ օգտագործելու դեպքում այս միջոցը կարող է նաև նկատելիորեն բացացնել մազերի գույնը։

Ինչ է հարկավոր

2 ճաշի գդալ բնական մեղր
2 ճաշի գդալ դարչին
3 ճաշի գդալ կոնդիցիոներ։
Ուշադիր եղեք. բաղադրիչների քանակը նախատեսված է երկար մազերի համար։ Եթե մազերը կարճ են, երկու անգամ պակասեցրեք դրանց քանակը։

Ինչպես պատրաստել

Մեղրն ու դարչինն այնքան խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ավելացրեք կոնդիցիոները, կրկին խառնեք։

Քսեք մազերին ողջ երկայնքով։ Զգույշ եղեք. դեմքի մաշկին քսվելու դեպքում այս միջոցը կարող է կարմրածություն առաջացնել։ Պետք չէ այս միջոցը քսել գլխի մաշկին։
Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, գլուխը փաթաթեք սրբիչով։
Թողեք 30 րոպե։ Հանեք սրբիչը, ևս 4-5 ժամ դիմակը թողեք մազերին։
Գլուխը լվացեք տաք ջրով։

Եթե մազերը չոր են, հարկավոր է բաղադրիչներին ավելացնել մեկ թեյի գդալ ձիթապտղի կամ նշի յուղ։