Դերասանուհի Այա Մանուկյանը, ով հայտնի է «Հղիության թեստ» և «Ենիչերիները» սերիալներով, պայքարում է քաղցկեղի դեմ։ Այս մասին գրել է Starhit հրատարակությունը՝ հղում անելով դերասան Եվգենի Ցիգանովին։
Նրա խոսքով՝ 27-ամյա աղջկա մոտ ախտորոշվել է դիֆուզ խոշոր Բ-բջջային լիմֆոմա 2-րդ փուլում։
«Այան արդեն թերապիայի երկու կուրս է անցել։ Չնայած իր 33 կգ քաշին՝ նա լավ է դիմանում։ Նա հիանալի է տրամադրված ապաքինմանը և մարտական ոգի ունի»,- տեղեկությամբ կիսվել է դերասանը։
Հայտնի է դարձել նաև, որ դերասանուհին այժմ բուժում է անցնում Հայաստանում, և բժիշկները նրան դրական կանխատեսում են տալիս։ Ըստ մասնագետների՝ լիմֆոմայի այս տեսակը հեշտ բուժելի է։