Դուք բո ՞մժ եք, պապադ փող չունի՞, որ քեզ նոր հեռախոս առնի, հիմա ովա՞ ըտենց հեռախոս բռնում. Աղջիկս չի ուզում դպրոց գնա, ասում ա երեխեքը ձեռ են առնում, որ նոր հեռախոս չունի․․․Էս ինչ կյանք դառավ: Ով փող ունի մարդա, ով փող չունի, իրան մարդու տեղ չեն դնում: Հիմիկվա երեխեքը արդեն էդ հոգեբանությամբ են մեծանում ու էդ շատ վատա:
Մարդուն չափում են փողով: Ու կապ չունի ինքը լավ մարդա, ինչ արժանիքներ ունի, կյանքում ինչքան լավ գործերա արել: Եթե փող չունի, ինքը մարդ չի: Ես չգիտեմ ուրիշ ընտանիքներում ոնց են կարողանում էդքան փող աշխատեն: Ես ու ամուսինս երկուսս էլ բար ձրագույն կրթություն ունենք, աշխատում ենք մեր մասնագիտությամբ:
Մեր աշխատավարձով մի կերպ գոյատևում ենք:Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ:Հազիվ կարողանում ենք կոմունալները վճարենք, սնունդ առնենք: Հիմա աղջիկս մեզանից նոր հեռախոսա պահանջում, լաց ա լին ում, հրաժարվում ա դպրոց գնալ:
Ասում ա, որ երեխեքը իրան ձեռ են առնում:Եթե պարտք վերցնեմ,հետո շատ դժվար կլինի վերա դարձնելը, բայց մի կողմից էլ սիրտս կտոր-կտոր ա լինում, երբ տեսնում եմ երեխուս արց ունքները:
Չգիտեմ ինչ անեմ, էս ինչ դժվար ժամանակներ ենք ապրում: