Գրիշա Ասատրյանը ԱՄՆ-ում մասնակցել է Ազատ Հակոբյանի «Studio vibes» հաղորդմանը։
StarNews-ը հետևել է զրույցին:
Երգիչը հաղորդման ընթացքում խոսել է նաև իր անձնական կյանքի մասին՝ նշելով հետևյալը.
«Ի կյանքում չկա էն միակը, ում համար անքուն գիշերներ եմ անցկացնում, բայց շատ կուզեի։
Ես շատ զգացմունքային մարդ եմ»։
Գրիշան նաև խոսեց իր երգելաոճի և կոմերցիոն երգեր թողարկելու մասին.
«Ես մանկուց երգել եմ ժողովրդական երգեր և ինձ լսում էին հիմնականում ավագ սերնդի մարդիկ, հիմա քանի որ ես երիտասարդ եմ փորձում եմ երգել նաև այնպիսի երգեր, որոնք կլսեն նաև իմ տարիքակիցները, բայց ես պատրաստում եմ թողարկել նաև ժողովրդական երգեր, իհարկե նորովի մատուցմամբ»։