«Չկա իմ նման երկրորդը». Լիա Զախարյանի մեծամտությունը սահմաններ չի ճանաչում

Դերասանուհի Լիա Զախարյանը բավականին ակտիվ է սոցիալական իր հարթակներում և հաճախ է հետևորդներին ներկայացնում իր առօրյայի մանրամասներն ու կիսվում նորություններով։

Լիան շատ անգամներ հարց ու պատասխան է կազմակերպում ինստագրամյան իր էջում`այդպիսով իր հետևորդների հոտ կիսվելով իր մասին նորություններով, ինչպես նաև ապահովում շփումը միմյանց հետ:

Այս անգամ դերասանուհուն հետևորդներից մեկը գրել է, որ փնտրում, բայց չի կարողանում գտնել Լիայի գեղեցկությունից, ինչին Լիան հետևյալ`ոչ այնքան համեստ պատասխանն է տվել.

«Շատերն են փնտրել, չկա իմ նման երկրորդը»:

Նշենք, որ դերասանուհին հաճախ է անկեղծանում ու պատմում, որ բավականին խիստ դաստիարակություն է ստացել ընտանիքի կողմից՝ 26 տարի ապրելով սահմանափակումների մեջ։

Լիան նշել էր, որ այդ ընթացքում ինքն իրեն վանդակի մեջ գտնվող թռչուն է զգացել, որը ազատություն է ցանկանում։

Աղբյուր