function gtag(){dataLayer.push(arguments);}

Եթե ելակի վրա նկաsեf ՍԱ, մի գնեf․․․ Հեռnւ մնացեf վsանգից․․․

Շուկայում ու խանութներում այժմ վաճառվում է մեծ քանակությամբ ելակ։ Գեղեցիկ, համեղ, վիտամիններով հարուստ հատապտուղ, որը սիրում են և մեծերը, և երեխաները։

Կա մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն ընտրել առանց նիտրատների, թարմ, հասած ու օգտակար ելակ։

Նայեք, հոտ քաշեք ու փորձեք

Մեկ հատիկ ելակ փորձելը ամենաճիշտն է․ այդպես կկարողանաք հասկանալ, արդյոք քաղցր է, փչացած համ ունի թե ոչ։

Պահելու ձևը

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է պահվում ելակը։ Այն սովորաբար լցնում են պլաստիկից կամ փայտից տարաների մեջ։ Եթե տակը շատ հյութ կա, նկատվում են կիսափչացած հատիկներ, ուրեմն ելակը քաղել են մոտ 3 օր առաջ։

Եթե առհասարակ հյութ չկա, դա նույնպես լավ ելակի նշան չէ, քանի որ բնական հատապտուղները, որոնք լցված են առաջին շարքով, թեթևակի սեղմվում են ու հյութ դուրս տալիս

Չմոռանաք տերևի մասին

Ընտրեք ելակներ, որոնք տերևները պոկված չեն։ Այդպես հատապտուղն ավելի լավ է պահպանում թարմությունը։

Տեսքը նույնպես կարևոր է

Եթե ելակի գույնը չափազանց հագեցած վառ-բորդո է, հնարավոր է, որ այն մշակել են մեծ քանակությամբ քիմիական նյութերով։

Ելակի չափը

Մի կարծեք, թե որքան խոշոր է, այդքան ավելի լավն է ելակը։ Հաճախ շատ խոշոր հատիկներ ստանում են պեստիցիդների օգտագործմամբ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Leave a Comment