Դիլիջանում տուն առանք, կրա կն ընկանք, սաղ ամառ հեռու, մոտիկ բարեկամները գալիս են, բայց Նոր տարուն մեկը չհիշեց, որ զանգեր շնորհավորեր, էս տարի ամռանը ոչ մեկին չեմ ընդունելու, հեչ էլ, թե չեն նեղանա

Երկու տարի առաջ Դիլիջանում տուն առանք: Սիրում եմ բնությունը, ես բնության մեջ եմ հանգստանում:

Շատ սիրուն սարքեցինք, ու ձմեռն էլ քաղաք չեմ գալիս: Իմ համար Դիլիջանում շատ լավա, ես ինձ շատ լավ եմ զգում ստեղ: Բայց մի բան կա, որ ինձ շատա նյա րդայնացնում: Սաղ ամառ ինչքան բարեկամ ունենք հիշում են մեզ, գալիս են շաբաթներով մնում են: Դե իհարկե, բա բարեկամները ո՞ր օրվա համար են: Մեկ-մեկ նույնիսկ սենյկաներում էլ տեղ չի լինում, ու իմ թոռները չեն կարողանում գան, մնան մոտս: Իրանց չար երեխեքին բերում են, տունը, այգին ավ ի րում թողնում են: Իրանց թվում ա, որ քաղաքի տուն չի, ամեն ինչ կարելի ա անել: Իրանց գնալուց հետո մի ամիս սկսում եմ տունը կարգի բերել: Էնքան բան են փչացնում: Էդ հլը մի կողմ, բայց ոչ մեկը չի մտածում կոմունալ մուծելու մասին, լւյսը, գազը, ջուրը օգտագործում են իրանց ուզածի պես ու գնում են: Լավ, էդքան անքթածակ կլինե՞ն:

Երբ իրանց պետքա հիշում են, որ բարեկամ ունեն: Բայց գնալուց հետո մոռանում են, իսկի չեն էլ զանգում: Էս տարի Նոր տարուն ոչ մեկը չզանգեց, չշնորհավորեց: Էս տարի ոչ մեկին չեմ ընդունելու, ասելու եմ, որ տունը վարձով եմ տվել, նեղանալու են, թող նեղանան: