Միլիոնավոր մարդիկ աշխարհում բախվում են այնպիսի խնդրի հետ, ինչպիսին հանդիսանում է անքննությունը: Իսկ դա, որպես կաոնոն, բացասաբար է ազդում մարդու առողջության վրա:
fithacker.ru-ն ներկայացրել է արդյունավետ մի միջոցի բաղադրատոմս, որը կվերականգնի առողջ քունն ու կօգնի ձեզ արթնանալ թարմ ու լավ տրամադրությամբ: Այս բաղադրատոմսը բաղկացած է միայն բնական բաղադրիչներից ու պատրաստվում է շատ պարզ ու արագ:
Բաղադրիչները՝
· ¼ թ/գ մեղր
· 1/8 թ/գ ծովի աղ
· 1 ճ/գ կոկոսի յուղ
Բոլոր այս օգտակար բաղադրիչները շատ արդյունավետ են և նրանք օգնում են թուլացնել ուղեղն ու մարմինը: Բացի այդ, նրանց համադրությունը կօգնի նվազեցնել արտազատվող կորտիզոլի ազդեցությունը, որն էլ և հանդիսանում է անքնության հիմնական պատճառը:
Պատրաստման ու օգտագործման եղանակը
Կարող եք այն օգտագործել 2 տարբերակով:
1. Խառնեք կոկոսի յուղն ու մեղրը, որից հետո ավելացրեք ծովի աղը: Խառնեք ու վերցրեք 1 գդալ ստացված խառնուրդից ու խմեք ջրի հետ:
2. Կարող եք օգտագործել նաև մեղրն ու կոկոսի յուղը առանձին, որից հետո խմել 1 բաժակ ջուր: Եվ վերջում լուծել աղը 1 բաժակ ջրի մեջ ու խմել:
Եթե հանկարծ կարթնանաք գիշերվա ընթացքում , կարող եք նորից խմել այդ դեղամիջոցից, այն կօգնի կես ժամվա ընթացքում քնել:
Մեղրը, չնայած որ քաղցր է, չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում է արագ քնել:
Իսկ կոկոսի յուղը սնուցում է օրգանիզմը էներգիայով ու առաջացնում է հագեցվածության զգացողություն, որը օգնում է խուսափել առավոտյան քաղցի զգացողությունից:
Աղը օգնում է նվազեցնել սթրեսի հորմոնի մակարդակն ու ապահովում է էներգիայով: