Մեր նախնիները իմաստուն են եղել, կերել են ՀԱԼԱԾ ՅՈՒՂ…ահա թե ինչու է պետք օգտագործել հալած յուղ

Մեր նախնիները իմաստուն են եղել,
կերել են ՀԱԼԱԾ ՅՈՒՂ

Հաճախ անվանում են ոսկե դելեկատես:
Հարուստ է վիտամիններով ( հատկապես ճարպալույծ ( А С Е D K РР В խմբի վիտ.) միներալներով ( երկաթ, ֆոսֆոր,ցինկ, կալցիում, պղինձ):
Հալած յուղի մեջ մտնում են Օմեգա -3 և օմեգա-6 չհագեցած ճարպաթթուներ:
Հալած յուղի օգտագործումը նպաստում է արյան մեջ շաքարի քանակի իջեցմանը, ամրապնդում է անոթների և սրտի առողջությունը, նորմալացնում է հորմոնալ ֆոնը:

Քանի որ հալած յուղի մեջ չկա կաթնային սպիտակուց, այն շատ հարմար է մարդկանց, որոնք ունեն լակտոզայի և կոզեինի անտանելիություն, վատ են մարսում կաթնամթերքը:
Հալած յուղը շատ հարմար է տապակաների համար, որը չի կարելի ասել կարագի մասին:

Հալած յուղը հեշտ է յուրացվում, հարուստ է ճարպաթթուներով , որն էլ նվազեցնում է աթերոսկլերոզի վտանգը:
Հայած յուղը շուտ չի փչանում, այն սառնարանում կարելի է պահել մինչև 3 տարի:

Հիմա շատ տարածված է վիտ. D ի գրեթե համատարած ընդունումը.

❗️Վիտ. D-ի լիարժեք յուրացման համար այն ընդունեք նախաճաշին մոտ 20-30 գր. հալեցրած յուղի հետ ( անհրաժեշտության դեպքում):
❗️Ամեն ինչ չափի մեջ է ճիշտ: