Տղես ու հարսս ամուսնացան սկսեցին մեր հետ ապրել: Դե հնարավորություն դեռ չունենք, որ առանձին գնային, մեր հետ են ապրում: Հարսս էլ էնքան բծախնդիր ա, ամեն ինչից կզզվի, ուշադրություն կդարձնի: Դժվարա հետը շատ: Մի խոսքով, ամեն ինչ պիտի կամ իրա սրտով լինի կամ էլ ամեն օր կտեսնենք կախած մռութները:՝
Տղես էլ դե ուշքը գնումա կնգա համար, ամեն նազը քաշումա: Արդեն 6 ամիսա, որ ամուսնացել են, լսում եմ, որ հարսս պահանջներա դնում, տղես էլ վիճումա հետը, բայց հետո իրան ճղելով անումա ամեն ինչ: Մի անգամ թանկ բան էր ուզել տղուցս, սա ասեց, որ մոտակա մի քանի տարում իրան նման ծախս չի կարա թույլ տա, սկի խաբար էլ չեղա ինչ էր դա ուզում, լավ չլսվեց:
Գնաց վեճը, հարսս էլ մռութները կախեց նստեց: Մի քանի օր հետո, ասեց մի քանի օրով գնումա հոր տուն, մաման մի քիչ լավ չի գնումա խնամի: Գնաց ու չեկավ: Արդեն մի ամիս կլինի, որ ոչ գալիսա, ոչ զանգում, տղուս էլ հարցնում եմ ուրա, ինչա, ասումա՝ դե կգա էլի: Մի քանի օր հետո, էլի եմ հարցնում, պարզվումա ինչ.
Հարսս գնացելա հոր տուն, տղուս էլ ասելա, երբ որ տուն կունենաս էտ ժամանակ էլ հետ կգամ: Իմանում եմ, որ կապի մեջ են իրար հետ, կռված չեն, բայց սենց: Սա առողջ մթնոլորտ ա՞: Ես էի խանգարում իրան, չհասկացա տենց էլ: Զանգելու եմ ասեմ, գնացեք վարձով ապրեք, բայց սենց հիմար բաներ մի արեք: