Երևանի քաղաքապետարանը տևական ժամանակ է՝ պայքարում է փողոցային առևտրի դեմ։
Այսօր Շենգավիթ վարչական շրջանում փողոցային առևտրով զբաղվող տարեց մի կին Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իր ապրուստը հոգում է նման աշխատանք կատարելով, սակայն այսօր նրա ապրանքը ևս առգրավել են․ «Կանգնել են ապրանքիս դիմաց ու ասում են՝ այս տարածքը քոնը չէ։
Ես ընդամենը նասկի եմ ծախում։ 10 միլիոնի ապրանքս թաղապետարանից եկել, տարել են»։
Նա պատմեց, որ տանն ունի հաշմանդամներ և ներքնաշորեր վաճառելով է հացի գումար վաստակում։
Մանրամասները՝ տեսնայութում