Oragirnews.am-ը գրում է։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս տելեգրամյան իր ալիքում գրառում էր կատարել՝ ներկա օրհներգը գնահատելով որպես օտարածին։ Ըստ նրա՝ պետք է քննարկել նաև զինանշանի փոփոխության հարցը։
Սիմոնյանի հայտարարությունից հետո, որոշ քաղաքական գործիչներ նշում են, որ զինանշանի փոփոխության պատճառն ամենայն հավանականությամբ կապված է Արարատ լեռան պատկերի հետ, ինչն ուզում են հեռացնել։
ԱԺ նախագահի գրառումից հետո, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն մինչ այս պահը օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չունի։
Oragir.News-ը հարցում իրականացրեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ո՞նց են վերաբերվում նրան, որ իշխանությունն ուզում է գերբի վրայից հանել Արարատ լեռը։
Քաղաքաացիների մեծամասնությունը պատասխանեցին, որ դեմ են իշխանության այդ առաջարկին։
«Արարատ լեռը մեր պարծանքն է ու մի օր պետք է նորից մեզ վերադառնա։ Վատ ենք վերաբերվում այդ որոշմանը»,- ասաց մի տղամարդ։
Անցորդներից մեկն էլ համաձայնեց, ասելով, որ պետք է գերբն ընդհանրապես վերացնել և ճիշտ գերբ ստեղծել։
Մի կին էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ վատ է վերաբերվում այդ որոշմանը, նա վրդովված պատասխանեց․
«Արարատ լեռը հայ ազգի խորհրդանիշն է, նշանակում է՝ մենք հրաժարվում ենք մեր խորհրդանիշից»։
Մանրամասները՝ տեսանյութում։