Տղես հենց տնից գնումա հարսս կախվումա հեռախոսից, որ հարցնում եմ՝ ում հետ ես էդքան խոսում, ասումա՝ ոչ մեկի. մի օր տեսեք ոնց բռնացրի

Հարսս աչքիս ալաբուլա ա երևում հա: Տղես առավոտ շուտ հենց ոտը քաշումա տնից հարսս հեռախոսն առնում նստումա: Մեկ գրումա արագ-արագ, մեկ առանձնանումա սենյակում սկսումա խոսալ: Մի քանի անգամ էլ հարցրել եմ իրան ՝ ում հետ ես էդքան խոսում, ասումա՝ ոչ մեկի: Մտքումս ասում եմ՝ ուրեմն գիժ ես, որ նայում ես հեռախոսին ու ծիծաղում քեզուքեզ:`

Մի օր լողանում էր, հեռախոսն էլ թողել էր սեղանին, տեսա նամակներա գալիս վրա վրա: Առանց հեռախոսին կպնելու էկրանի վրա նայեցի գրած էր՝ կյանքս, պատրաստվի զանգեմ կիջնես: Համարի տեղն էլ գրած էր՝ սիրտս: Խառնվեցի իրար, արունը խփեց գլխիս, ճնշումս բարձրացավ: Արդեն հասկացա, որ խայտառակ ենք եղել:

Չդիմացա զանգեցի տղուս ասի, ինչքան կարաս շուտ կգաս էսօր տուն, լուրջ բան կա խոսալու, ասեց չեմ կարա մի ժամից գալու եմ Աննայի հետ գնանք ընկերոջս տուն: Էտ որ ասեց, ոտերս թուլացավ: Նոր հասկացա, որ տղես էր սրան գրողը, ես էլ անկապ տեղը պիտի խառնեի սաղին իրար ու լինեի խայտառակ: Տղես էլ որ հարցրեց ինչ լուրջ բան կա, ասի հեչ ջրերն են կտրել, էլի խնդիր կա: Ցրեցի, թե չէ խայտառակվելու էի: