Սենց բան կլինի, էն օրը գնացել եմ բանջար հավաքելու հարևանիս հետ դաշտը, որ բերենք բան ման սարքենք, դե սեզոննա սիրում են սաղ: Հարսս տենց բաներից հեռուա: Քաղաքա սովորել, երկար մնացելա ընդեղ, հիմա իրան դրել ա քաղաքացու տեղ մատը մատին չի տալիս սենց հարցերում: բայց դե էլի դժգոհ չեմ, հարգանքովա մեր հետ: Էտ օրը, որ բանջարի էի գնացել, հետ եկա տուն ման եմ գալիս հարսիս չկա, զանգում եմ չկա հեռախոսը տուննա:`
Ասի այ քեզ բան, հարևանիս հարցնում եմ կարողա հելելա տնից տեսել ես, ասումա չեմ տեսել:
Վերջը գնացի գոմի կողմ, ասի հավերին խոտ մոտ գցեմ, ձվերը հավաքեմ մինչև հայտնվի: Հավաբնի հետևն էլ մեր գոմն ա: Մեկ էլ գոմից ձեներ լսեցի, լսում եմ հարսս ա ու մի տղամարդ, որ ձենն էլի ահավոր ծանոթ ա: Մտա գոմ տեսնեմ ինչ. հարսս ա փեսուս հետ՝ մեծ աղջկաս մարդի: Նենց բան եմ տեսել, որ հարսիցս կյանքում չէի սպասի տենց բան, մանավանդ իրա ձևերից հետո:
Դու մի ասա, էս մեր կովը ծնում ա, հարսս եկել ա էտ կողմերը տեսել, որ կովը անհանգիստ ա, իրարա խառնվել զանգել աղջկաս մարդուն, դե նա էլ անասնաբույժա, միշտ գալիս կովերին օգնումա խնունդ ընդունում: Մտածել ա, հանկարծ կովին մի բան չլինի մեղկա, հորթը ուր որա պիտի ծնվի, իրար խառնված զանգել կանչել էր, ինձ էլ չէր զանգել, որ գիտեր դաշտում եմ դրա համար:Ինչ խոսք զարմացել էի, որ հարսս էդքան էլ անտարբեր չի ու հիշումա գյուղի կյանքը ու կտրված չի մեզինց: Հորթն էլ բարով խերով ծնվեց: