50-ն անց մարդկանց հարցրել են, թե ինչ կանեին, եթե 20 տարի հետ գնային…50-ն անց մարդկանց հարցրել են, թե ինչ կանեին, եթե վերադառնային 30 տարեկան: Պատասխանները ստացվել են խելացի և հիմնականում շատ պարզ, այնպես որ, եթե այժմ 30 տարե կան եք, սա ձեր տնային առաջադրանքն է առաջիկա տարիների համար:
1. Թողեք ծխելը
«Եթե դուք հիմա տեսնեիք ինձ, ես կիջնեի իմ խեղճ ու ճռճռացող ծնկների վրա և կխնդրեի, որ գոնե սկսեք մտածել ծխելը թողնելու մասին», – գրում է հարցված կանանցից մեկը: Այն թանկ է, տհաճ հոտ է գալիս և 100%-ով երաշխավորված առողջական խնդիրներ է առաջացնում: Ցանկանո՞ւմ եք 50 տարեկանում ապրել առանց քաղցկեղի, ուրեմն միգուցե ժամանակն է թողնել ծխելը:
2. Օգտագործեք արևապաշտպան քսուք
Ցանկանո՞ւմ եք կնճիռներ, չոր, շերտավոր և բարակ մաշկ, կապտուկներ գրեթե ցանկացած հպումից: Այդ դեպքում գնացեք ծովափ և վայելեք արևը՝ առանց արևապաշտպան քսուկների։
3. Սկսեք գումար խնայել
Այո, սա ձանձրալի, տարօրինակ և անհետաքրքիր խորհուրդ է, բայց իսկապես անհրաժեշտ է։ 30 տարեկանում մարդուն գրեթե մի շտ մի քիչ գումար է մնում խնայելու համար: Սկսեք խնայել հիմա, և ժամանակի ընթացքում դուք կունենաք լավ խնայողություններ:
4. Պահպանել (կամ վերականգնել) լավ հարաբերությունները հարազատների հետ
Նույնիսկ եթե կարծում եք, որ ձեր ընտանիքի հետ շատ դժվար հարաբերություններ ունեք, և երբեմն ատում եք միմյանց, դուք պետք է սովորեք, թե ինչպես լավ հարաբերություններ պահել մտերիմների հետ: Ընտանեկան կապերը շատ կարևոր են։ Ժամանակի ընթա ցքում դուք կհասկանաք, որ դա է իրական հարստությունը։
5. Հիշողություններ կուտակեք, ոչ թե իրեր
Դուք ձեր կյանքի փորձն եք: Շատ տխուր է արթնանալը 50 տարեկանում և հասկանալ, որ բացի նյութական հարստությունից, ոչինչ չես կուտակել։ Հիշողությունները չեն կարող դեն նետվել, և դրանք երբեք անարժեք չեն լինում:
6. Սովորեք տալ
Լավ գործեր արեք. Տվեք ուրիշներին այն, ինչ նրանց ուրախություն է պատճառում: Բայց դա արեք ձեր ամբողջ սրտով և հոգով: Փոխ արենը ոչինչ մի սպասեք։ Այդ դեպքում ձեր սիրտը կլցվի սիրով:
7. Զբաղվեք սպորտով
Սա իսկապես կարևոր է։ Ակտիվացե՛ք հիմա, այդ դեպքում 50 տարեկանում բավականին ակտիվ կլինեք: Մի գիրացեք: Կատարեք ֆիզիկական վարժություններ: Պահպանեք ձեր մարմինը և միտքը լավ վիճակում:
8. Սովորեք վայելել այն, ինչ ունեք
Երջանկությունը շատ ավելի կարևոր է, քան փառքը կամ հաջողությունը: Բողոքելու փոխարեն սովորեք երջանիկ լինել ձեր ունեցա ծով, և դուք ձեզ իսկապես երջանիկ մարդ կզգաք։
9. Դադարե՛ք հետաձգել գործերն ապագայի վրա
Ցանկանո՞ւմ եք տուն գնել։ Գիրք գրե՞լ։ Դիպլոմ ստանա՞լ, թե՞ երկրորդ բարձրագույն կրթություն: Փոխե՞լ կարիերան: Սովորել նոր եր աժշտական գործի՞ք: Սկսե՞լ բիզնես և աշխատել քեզ համար: Ուրեմն սկսեք այսօր: Մի ասեք, որ մի օր կվերադառնաք դրան: Ժամա նակն իսկապես արագանում է 30-ից հետո:
10. Հետևեք օրվա ռեժիմին
Բավականաչափ քնեք։ Քնեք և արթնացեք միևնույն ժամին: Ազատվեք անքնությունից: