ՈՒշադիր եղեք․․․Մթերքներ, որոնք վնասում են վահանաձև գեղձի աշխատանքին

ՈՒշադիր եղեք․․․Մթերքներ, որոնք վնասում են վահանաձև գեղձի աշխատանքին։Վահանաձև գեղձի խնդիրները վտանգավոր են, քանի որ հիվանդության վաղ շրջանում ախտանշանները շատ թույլ են արտահայտված կամ գրեթե արտահայտված չեն: մարդիկ հաճախ անուշադրության են մատնում քաշի ավելացումը, հյուծվածության զգացումը, մաշկի վիճակի վատացումը և մի շարք այլ խնդիրներ՝ այն դեպքում, երբ սրանք կարող են վկայել նաև գեղձի անառողջ վիճակի մասին:

Այս գեղձն ազդում է օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր գործընթացների վրա, հետևաբար հարկավոր է նվազագույնի հասցնել մթերքի օգտագործումը, որը բացասաբար է անդրադառնում վահանաձև գեղձի առողջության վրա:

Շաքար:

Եթե ցանկանում եք առողջ լինել, նվազագույնի հասցրեք շաքարի օգտագործումը: Հաշվի առեք, որ վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունները շաքարի մակարդակի մշտական վերահսկողություն են պահանջում:Տապակած մթերք: Տապակած մթերքը նվա զեցնում է հորմոնալ դեղամիջոցների արդյունավետությունը վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում: Բացի այդ՝ այն բացա սաբար է անդրադառնում գեղձի հորմոնների արտադրության վրա, նույնիսկ եթե գեղձն առողջ է: Տապակած մթերքը ճարպեր է պա րունակում, որոնք վնասակար են առողջությանը:

Սոյա:

Եթե վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման համար դեղամիջոցներ եք ընդունում, նվազագույնի հասցրեք սոյայի օգտագոր ծումը: Թեև սոյան առողջ սնունդ է համարվում, այն կարող է նվազեցնել հորմոնների յուրացումը հիպոթիրեոզի դեպքում՝ վահանա ձև գեղձի հորմոնների անբավարար մակարդակ:

Խաչածաղկավոր բանջարեղեն:

Ծաղկակաղամբը, բրոկոլին իսկապես սննդարար են, սակայն եթե վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում, հարկավոր է նվազագո ւյնի հասցնել սրանց օգտագործումը, թեև բժիշկների շրջանում նաև կարծիքներ կան, որ խաչածաղկավորները կարող են վնասել միայն յոդի պակասի և մթերքի չարաշահման դեպքում:

Ինչպես է վահանաձև գեղձն արձագանքում սուրճի օգտագործմանը:

Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում սուրճի օգտագործման լուրջ հակացուցումներ առկա չեն, սակայն հարկավոր է նվ ազագույնի հասցնել դրա օգտագործումը: Սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել երիկամների վատ աշխատանքի, ինչի արդյու նքում կարող է տուժել նաև վահանաձև գեղձի աշխատանքը:

Գլյուտեն:

Սա սպիտակուցային նյութ է, որը պարունակում են մի շարք ճաշատեսակներ: Վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել սրա օգտագործումից:

Ապրեք առողջ