Օրվա մութ ժամերը առանձնահատուկ են, ու մեր նախնիները մեծ ուշադրություն էին դարձնում տվյալ ժամերին: Մթությունը վախեցնում է իր անհայտությամբ ու անորոշությամբ, ու կան բաներ, որոնք պետք չէ անել արևի՝ մայր մտնելուց հետո: Պարզվում է, կան գործեր, որոնք պետք է հետաձգել՝ ձեր իսկ ապահովության համար: Ինչ չի կարելի անել մութն ընկնելուց հետո Վիճել Արևի մայր մտնելուց հետո ցանկալի է խուսափել տանեցիների ու այլ մարդկանց հետ վեճերից:
Անգամ եթե կոնֆլիկտը սուր է, միևնույնն է, թողեք քննարկումը հաջորդ օրվա կամ էլ փորձեք հաշտության գալ՝ առանց վեճերի: Փորձագետները վստահեցնում են, որ երեկոյան վիճելուց հետո ձեզ մոտ կարող է անքնություն ու տագնապի զգացում առաջանալ: Մազեր կտրել Զերծ մնացեք մութ ժամերին մազերը կտրելուց, ներկելուց ու սանրվածքներ անելուց: Մազերը դիմակներով խնամելը խնդիր չէ,
բայց մի արեք ոչ մի բարդ մանիպուլյացիաներ: Այլապես կարող եք տուն բերել դժբախտություններ ու վատացնել առողջությունը: Սուր առարկաները սեղանին և լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ թողնել Տանտիրուհիները պիտի սովորություն դարձնեն սեղանից սուր առարկաները հավաքելը, նաև կեղտոտ ափսեները լվանալը: Մասնագետները պնդում են, որ սա շատ վտանգավոր է, և դրա հետևանքով կարող է տանը բացասական էներգետիկա լցվել: