Ցավոք, շատերին է հայտնի, թե ինչ է նշանակում հոդերի ցավը: Այն սարսափելի տհաճ է: Եվ գրեթե անխուսափելի. ովքեր ամբողջ օրն անցկացնում են համակարգչի դիմաց, բախվում են ծնկների, ուսերի, արմունկների և դաստակների ցավին: Այդ խնդիրները հատկապես ի հայտ են գալիս 45 տարեկանից հետո:
Ահա ժողովրդական բժշկությունից հիանալի միջոց: Այն ներառում է միայն պարզ բնական բաղադրիչներ: Եվ օգնում է առաջին իսկ կիրառումից:
Անհրաժեշտ է.
1ճ.գ. մեղր
1ճ.գ. մանանեխ կծու
1ճ.գ. մանր աղ
1ճ.գ. ջուր
Պատրաստման եղանակ.
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները՝ ստանալով միասեռ զանգված: Հետո լցրեք այն մաքուր բանկայի մեջ:
Կիրառման եղանակ.
Երբ զգաք հոդերի դիսկոմֆորտ, պարզապես քսեք ստացված միջոցը խնդրահարույց հատվածներին: Ծածկեք տոպրակով և կապեք տաք կտորով, ցանկալի է՝ բրդե:
Կոմպրեսը թողնել 1.5-2 ժամ: Ցանկալի է պրոցեդուրան կատարել քնելուց առաջ, որ հոդերը հանգստանան բուժումից հետո: Առավոտյան լվացեք քսուքի մնացորդները:
Կատարեք պրոցեդուրան 4-5 օր շարունակ: Արդյունքը կզգաք հենց առաջին օգտագործումից հետո:
Խառնուրդը կարելի է պահել սառնարանում 5-6 օրից ոչ ավել:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։