«ՀԱՅ երիտասարդները նորից գրավում են աշխարհը». ո՞վ է 18-ամյա ՀԱՅՈՒՀԻ, ով արժանացել է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ մրցանակին

Տաղանդաշատ հայերը աշխարհում բազմաքանակ են ու արժանանում են aբզմաթիվ մրցանակների` տալով մեզ հերթական հպարտության առիթը: Ահա այս անգամ էլ աշխարհը ցնցել է 17-ամյա ՀԱՅ կլարնետահարուհին:

Ամերիկաբնակ կլարնետահար Անուշ Պողոսյանը ԱՄՆ նախագահի «U.S. Presidential Scholars» մրցանակի է արժանացել YoungArts մրցույթում՝ ընդգրկվելով արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող լավագույն քսան մասնակիցների ցանկում: «U.S. Presidential Scholars in the Arts»շրագրում Անուշը ար-արժանացել է մրցանակի իր նվագելու հյուրահատուկ հմտությամբ, տաղանդով ու ակադեմական գիտելիքներով:

Պատահական չէ, որ Անուշ Պողոսյանը տաղանդավոր երաժիշտ է: Նրա ծնողները, քույրն ու եղբայրը նույնպես երաժիշտներ են: Նրանց հետ Անուշը հանդես է եկել տարբեր բեմերում: Անուշը նախ ջութակ է նվագել, բայց հետո ընտրել է կլարնետը:

Անուշն այն շնորհալի երաժիշտներից է, որը հնարավորություն է ունեցել աշխատել հանրահայտ կկլարնետահարներ Մայքլ Զուկովսկու, Ռիչարդ Մորալեսի, Բորիս Ալախվերդյանի և այլոց հետ: Հյուրախաղերով հանդես է եկել ինչպես ԱՄՆ—ում, այնպես էլ՝ Եվրոպայում: