Տղես գնացել եսիմ որ գյուղից ա աղջիկ հավանել. էն օրը բերել էր ծանոթացնելու ու տեսեք ինչից ջղայնացա ամենաշատը

Տղես արդեն 27 տարեկան ա, սաղ օրն ասում էի տղա ջան արդեն մտածի ամուսնության մասին, թե չէ որ ուշացրիր էլ չես հավանելու ոչ մեկին: Մի ամիս առաջ ասեց, որ արդեն հավանած աղջիկ ունի, ընկերություն են անում, շփվում են: Շատ էի ուրախացել: Հետո պարզվեց, որ էտ աղջիկը Արտաշատի գյուղերից մեկում ա ապրում: `

Այ էդ ժամանակ սառը քրտինք տվեց վրես, թե խի պտի գնար իմ տղեն գյուղից աղջիկ ուզեր:

Հետո ինձ հավաքեցի, ասեցի, ինչ կապ ունի գյուղը, մարդս մարդ լինի:Մի քանի օր առաջ բերել էր էտ աղջկան մեր տուն ծանոթացնելու հետներս: Առաջին տպավորությունս շատ լավ էր: Շատ ջերմ աղջիկ էր երևում, եկավ խոհանոց օգնեց ինձ, արածն էլ տեսնում էի, մաքուր, ակուրատնի, չափված-ձևվված: Նստած էինք, միամիտ տալս հյուր եկավ մեզ:

Տեսավ, ծանոթացավ հարսիս հետ ու սկսեց անտակտ բաներ խոսել: Կանգնեց ասեց՝ ո՞ր գյուղից ես ազիզ ջան, սա էլ ասեց գյուղի անունը, տալս էլ՝ էտ ինչ անհայտ գյուղ ա, չեմ լսել: Հետո էլ ասումա՝ բա ինչով եք զբաղվում, կրթություն ունե՞ս, թե գյուղի աղջկերքի պես դու էլ ես մտածում ամուսնանալու մասին մենակ, ու առանց պատասխանների սպասելու վրա վրա հարցեր էր տալիս, վերջում էլ ասեց անասուն, կով-մով պահում եք, կով կթու՞մ ես դու:

Արդեն չդիմացա միջամտեցի, ասեցի՝ Հասմիկ, ինչ ես հարցախեղդ անում էդ երեխուն, գյուղի մասին էտ ինչ հետամնաց պատկերացումներ ունես: Էդ աղջիկն էլ ասեց, որ համ բարձրագույն կրթություն ունի, համ աշխատում ա, կով կթել էլ չգիտի, որովհետև չեն պահել երբեք: Զգացի, որ շատ լարվեց էտ երեխեն, էտ պահին տալիս բախտը բերեց, որ տղես չէր լսում իրան, թե չէ գժանոց էր դառնալու: Ես էլ հանդարտացրի տալիս, հետո, որ գնաց էտ աղջկա հետ խոսեցի, որ հանկարծ էտ ասածներից չնեղվի: Շատ ջղայնացա տալիս արածից: Կյանքում չես իմանա իրանց ընտանիքում ինչա կատարվում, ինքը հերիք չի եկավ նեղ ընտանեկան հանդիպումը հարամեց, մի հատ լ ավել պակաս ելույթ էր ունենում: