Մի հատ հարևան ունեմ ամբողջ օրը մեր տունն ա հերիք չի, հիմա էլ սկսել ա կիսուրիս հետ ինձանից բամբասել․․․Չգիտեմ, ոնց դրա ոտը մեր տնից կտրեմ։Արդեն մի քանի տարի ա ինչ ամունացել եմ, մի հատ տղա ունեմ, մի տարեկան ա դառնում։ Կիսուրս իմ հետ հավասար պահե մեծացրել ա տղիս, ինքը շատ լավ կին ա։
Ասենք ինձ կյանքում ոչ մի նեղություն չի տվել, մինչև ես զարթնում եմ, երեխուն կերակրում ա, տակաշորը փոխում ա, լողացնում ա ։ Իմ հետ սաղ տան գործերը անում վերջացնում ա։ Ճաշն էլ ա ինքը սարքում, ինձ ասում ա դու գնա հանգստացի։ Մի հատ հարևան ունենք, լավ էլ ճտպտ կնիկ ա, ամեն օր մեր տուն ա գալիս, ու սկսում ա բանբասել ու կիսուրիս կյանք սովորացնել։
Այ քեզ ինքն էլ մի հատ լղճած աներես հարս ունի որ ոչ մեկի հե խոսալու ձև չգիտի ինձ բեում ա ու էդ լպստածի հետ ա համեմատում: Ու սկսում ա հետևիցս բանբասել ինչ ասես ասում ա, թե բա էս ինչ ա հագել էս ոնց ա կոֆե դնում ու տենց բաներ:
Առավոտ էլ, որ էլի էս հարևանս եկավ, ու էլի սկսեց էդ իրա ապուշ խոսակցությունները կիսուրս էլ շատ կուլտուրական ձևով դրան դուրս հրավիրեց, այ քեզ բան, պարապ ա մնացել ուզում ա ուրիշի տունը քանդի: