Աղջիկս դրսում խաղում էր, մեկ էլ լացելով տուն էկավ.․ Կիսուրս էլ մոտն էր, դրա համար զարմացա, թե ով կարար իրան նեղացրած լիներ․ Որ չիմացա ինչ ա եղել, ֆազերս քցեցի․․․էս էլ որերորդ դեպքն ա

Աղջիկս դրսում խաղում էր, մեկ էլ լացելով տուն էկավ.․ Կիսուրս էլ մոտն էր, դրա համար զարմացա, թե ով կարար իրան նեղացրած լիներ․ Որ չիմացա ինչ ա եղել, ֆազերս քցեցի․․․էս էլ որերորդ դեպքն ա։Աղջիկս ճիշտ ա հլը փոքր ա բայց ահավոր փխրուն ու նուրբ հոգի ունի: Նախ ես եմ իրան տենց դաստիրակել, հետո էլ անգամ ես ինձ թույլ չեմ տալիս իրա վրա գոռամ կամ բարձր ձայնով խոսեմ հետը:

Մենք լրիվ հավասար ենք ու ինքը գիտի էդ մասին:Ինքը շատ շփվող, ընկերասեր երեխա ա մեծանում: Մանավանդ էս ամռան ամիս ներին անընդհատ բակում ա, խաղում ա հայաթի երեխեքի հետ: Էսօր էլ ցերեկը իջել էր, կիսուրս էլ պարապ էր, ասեց գնամ մի քիչ ես էլ դուրս նստեմ,ասեցի հա մամ ջան, համ էլ երեուն ուշադիր կլինես:

Տենց ես իմ համար գործ բա եմ անում, մեկ էլ երեխես լացելով եկավ տուն; Ասում եմ ինչ ա եղել այ բալա, ով ա քեզ նեղացրել, ձեն չի հանում, նենց ա լացում որ չի կարա խոսա: Վերջը մի կերպ հանգստացրի, ջուր տվեցի, խոսացի հետը թեթևացավ, ասեցի դե հիմա պատմի տենամ քեզ ով ա բան ասել:

Մեկ էլ որ չասեց ինչա եղել, ֆազերս քցեցի, քիչ էր մնում իջնեի հայաթ, կիսուրիս սաղի մոտ խայտառակ անեի: Ասենք էրեխես իրա համար խաղացել ա, մի պահ հողերի կողմ ա գնացել, սաղի մոտ կիսուրս ֆֆռացել բարձր գոռացել ա վրեն թե բա այ աղջիի մի գնա էդ կողմ, ոնց որ բոմժ ըլնես, ըղք փնթի անտեր:

Ես չեմ հասկանում ոնց կարա տատը իրա թոռանը էդքան չսիրի, էս էլ արդեն որերորդ դեպքնա ինքը էրեխուս նեղացնումա: Ես հա ասում եմ բան չասեմ դե հիմա չի ֆայմում որ չի կարելի տենց խոսալ, բայց էլ ինչքան ձեն չհանեմ: Սպասում եմ իրիկունը ամուսինս տուն գա պատմեմ ու ասեմ թող ինքն էլ մոր հետ խոսա, հերիք էղավ արդեն դիմանամ դրա անտակտությանը:

Ես էլ մտածում եմ էրեխես ապահով ա, տատը մոտնա, դու մի ասա տատնա լացացնում տուն ուղարկում: