Դերասանուհի Անաիս Սարդարյանի՝ դեռ սեպտեմբերից կազմակերպած կամավորական նախաձեռնությունն ընթացքի մեջ է։
Անաիսը պարբերաբար հրապարակումներ է անում ինստագրամյան իր էջում տեղեկացնելով, թե ինչ քանակի օգնություն է տրամադրվում բռնի տեղահանված արցախցիներին և ում կողմից։
Գրեթե ամեն օր նախաձեռնությանը միանում են նոր անհատներ ու կազմակերպություններ՝ սննդով և առաջին անհրաժեշտության իրերով ապահովելով արցախցիներին։
Վերջին 2 ամսվա ընթացքում դերասանուհին իր օրվա մեծ մասն անցկացնում է հավաքագրման կետում, նրա հետ են անգամ երեխաները։ Այսօր էլ Անաիսը նոր տեսանյութ է հրապարակել ու նշել, որ բավականին անխնամ տեսք ունի, քանի որ կարելի է ասել, որ 2 ամիս է, ինչ նկուղում է ապրում։