Ձայն Բաքվից. «Երևանը կեղծ անվանում է՝ հորինված որպես տարածքային պահանջ Ադրբեջանին»

Ադրբեջանի տարբեր գործիչների հայտարարություններն անհեթեթության այն աստիճանի են հասել որ այլևս մեկնաբանությունների կամ հերքումների կարիք չունեն։

Հերթական անհեթեթության նմուշ է հնչեցրել հապճեպ ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։

Սկզբից այս կազմակերպությունը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքին մեղադրեց ստախոսության մեջ։ Նախարարը նոյեմբերի 4-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ այդ օրը Ադրբեջան այցի ընթացքում ինքը հանդիպել է «Հայաստանից վտարված ադրբեջանցիների հետ»։ «Համայնքը» հայտարարում է, որ իրենք չեն հանդիպել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ, և քանի որ չեն հանդիպել, ուրեմն նախարարը ստում է։ Սեփական «լեգիտիմությունը» համայնքում նրանք կասկածի տակ չեն դնում, սակայն՝ իզուր։

«Բացի այդ, Ա. Բերբոքը խախտել է միջազգային իրավունքը՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքում գտնվող վայրերի հորինված անվանումներ։ Նշենք, որ գերմանացի նախարարի կողմից օգտագործվող կեղծ անվանումները հորինվել են Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շրջանակում՝ առանց պատմական կամ իրավական հիմքերի։ Եթե ​​գերմանացի նախարարը տեղանունների հարցում մեծ նշանակություն է տալիս պատմական ճշմարտություններին, ապա նա պետք է օգտագործեր իր այցելած վայրերի իրական, պատմական անվանումները, այդ թվում՝ Էրիվան, Քեշիշքենդ, Արազդեյեն, այլ ոչ թե այդ մտացածին անվանումները. – ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես ասում են՝ կլինիկական դեպք։

Նյութի Աղբյուրը