Դրամապանակս մոռացել էի տաքսու մեջ. Մեջն ահագին փող ունեի. Երբ հասկացա ինչ եմ արել խառնվեցի իրար. վարորդին գտա, ով չէր էլ հասցրել նկատել, որ բան եմ թողել. Չեք հավատա, որ իմանաք ինչ ձևով եմ գտել գումարս ու ինչքան շնորհակալ եմ

Արդեն երկու շաբաթ կլինի, որ ամուսնուս հետ եկել ենք Հայաստան: Ամերիկայից ենք եկել ու երկար տարիներա չէինք եղել մեր երկրում: Ահավոր կարոտել էինք ամեն ինչը:

Երեխեքի հետ նստեցինք տաքսի, որ գնանք մերոնց անակնկալ անենք: Էնքան հուզված էինք, էնքան խառն էինք, ես երեխեքի հետ նստել էի մեքենայի ետնամասում, ու մեր ու երեխեքի իրերն էլ մոտս էին:Էտ ընթացքում չգիտեմ ոնց պայուսակից դրամապանակս հանում եմ հայկական դրամ տալիս ամուսնուս ու հետո ինձ թվումա թե հետ եմ դնում:

Հետո պարզում եմ, որ չէ: Ուրեմն տենց խառը հուզված ու երջանիկ մեքենայից իջնում ենք, գնում մերոնց: Ու ահագին ժամանակ անց, երբ ամուսինս գումարա ուզում ինձնից, հայտնաբերում եմ, որ չկա դրամապանակս, որում բավականին շատ գումար կար համ դրամ, համ ամերիկյան: Մերոնք էլ որ իմացան, ասեցին՝ հույսդ կտրի, թե հետ կստանաս:

Չհանձնվեցինք: Արագ գտանք տաքսու վարորդին, հավելվածով էինք պատվիրել, տվյալները կար մեզ մոտ: Պայմանավորվեց ամուսինս եղբորս հետ գնացին, որ պարզեն ինչ, ոնց: Պարզվումա խեղճ վարորդը ոչ էլ նկատել էր, որ մեքենայում դրամապանակա մնացել ու մեզնից հետո 3 ուղևորա տեղափոխել, որոնցից մեկին մարզ ա տարել:

Վարորդի հետ միասին գնում են երեք ուղղություններով էլ ու վերջում գնում են մարզ: Էտ հասցեն գտնում: Երբ ասում են, թե ինչի համար են գնացել, տան տերը միանգամից ասումա, որ դրամապանակն իրանց մոտա:

Թոռներից մեկը տատիկի հետ տուն գալուց են լինում: Իջնելուց տատիկը մտածումա, թե թոռան դրամապանակնա հետը վերցնում ա ու երբ բերում են տուն պարզում են իրենցը չի ձեռք չեն տալիս ու սպասում են, որ տերը կհայտնվի: Ոչ մի կոպեկ չէր պակասում դրամապանակիցս, ու ասեմ, որ մարդկությունը դեռ չի վերացել ու լավ մարդիկ դեռ գոյություն ունեն: