Բաղադրությունը:
– 1 թեյի գդալ մեղր (ցանկալի է հեղուկ)
– 1 թեյի գդալ օսլա
– 1 թեյի գդալ աղ
Մեղրն ու օսլան խառնեք մինչև միատարր սպիտակավուն երանգ ստացվի։ Ավելացնել մեկ թեյի գդալ մանրացված ծովի աղ (այն կարելի է փոխարինել սովորական յոդացված աղով)։ Լավ խառնել։
Եթե մաշկը գերզգայուն է կամ շատ չոր, ապա դիմակին ավելացրեք 1 թեյի գդալ կաթ։
Դիմակը պատրաստ է, այժմ այն կարելի է մի քանի շերտով քսել դեմքին, մինչև ամբողջ պատրաստված խառնուրդը սպառվի։
Դիմակը պետք է դեմքին պահել 25 րոպե, ապա լվանալ։
Եթե զգում եք անհարմարություն, այրոց, ուժեղ քորոց և այլն, ապա ավելի լավ է դիմակը անմիջապես լվանալ ջրով։
Դիտեք օգտակար տեսանյութ, թե ինչպես պատրաստել այս հրաշք դիմակը ձեր մաշկի երիտասարդության համար: Օգտագործեք այն կանոնավոր, և դուք ավելի երիտասարդ տեսք կունենաք, քան ձեր ընկերուհիները: