Կիտրոնով և շատ համեղ միջուկով կարկանդակի բաղադրատոմս ,ավելի համեղ է քան ցանկացած տորթ

Մեզ անհրաժեշտ կլինեն հետևյալ բաղադրիչները.

կաթ, 160 մլ;
ալյուր 400 գ;
մի պտղունց աղ;
վանիլին ըստ ճաշակի;
ձու, 2 հատ;
շաքարավազ 70 գ;
բուսական յուղ, 1 ճաշի գդալ;
չոր խմորիչ, 7 գ;
կարագ, 60 գ.

Լցոնան համար անհրաժեշտ է.

2 կիտրոնի և 1 նարնջի կեղև;
շաքարավազ 70 գ;
կարագ, 60 գ.

Ջնարակը պատրաստելու համար վերցրեք.

կաթնաշոռ 140 գ;
կիտրոնի հյութ, 1,5 ճաշի գդալ;
կարագ, 60 գ;
շաքարավազ, 70 գ

Տաք կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը։

Ձվերը խառնել փափկած կարագի և աղի հետ։

Ալյուրը մաղել և խառնել ձվի և տաք կաթի հետ։

Խմորը հունցել, ավելացնել բուսայուղ։

Խմորը ծածկել և թողնել 1,5 ժամ տաք տեղում։

Միջուկի համար խառնել բոլոր բաղադրիչները։

Սեղանին ալյուր ցանել ու խմորը հանել, բռունցքով հարվածել:

Խմորը քսել հալած կարագով և տարածել միջուկը։ Շերտերով կտրատում ենք։

Յուրաքանչյուր շերտ շրջում ենք և շարում կլոր ձևով։

Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե։

Գլազուրի համար խառնել բոլոր բաղադրիչները և լցնել տաք տորթի վրա։ Թխել ևս 5 րոպե և հանել, թողնել, որ սառչի հենց տարայի մեջ։

Ստացվում է փափուկ կեքս, որի համար միջուկը կարող եք պատրաստել ձեր ցանկությամբ։