Հաց ուտելիս սկեսուրը հարսից գդալ խնդրեց, իսկ հարսը գդալը շպրտեց սկեսուրի վրա. Ահա թե ինչ եղավ հետո
Ալլան ու Վահեն արդեն երկու տարի է ինչ ամուսնացած էին: Նրանց հետ էր ապրում նաև Վահեի մայրը՝ տիկին Սվետան:
Ալլային ի սկզբանե դուր չէր եկել այն միտքը, որ իրենք պետք է ապրեն Վահեի մայրիկի հետ ու չնայած, որ արդեն երկու տարի է, ինչ նույն հարկի տակ էին ապրում, միևնույն է նա չէր համակերպվում այդ մտքի հետ ու միշտ վիճում էր սկեսուրի հետ:
Մի անգամ էլ, երբ նստած հաց էին ուտում, տիկին Սվետան թթվասերի համար գդալ խնդրեց Ալլայից, իսկ վերջինս գդալը տալու փոխարեն միանգամից շպրտեց տիկին Սվետայի վրա:
Տիկին Սվետան Ալլային ոչինչ չասաց, ուղղակի տեղից վեր կացավ ու առանց ինչ որ բան ուտելու գնաց իր սենյակ: Վահեի վերադառնալուց հետո տիկին Սվետան խոսեց որդու հետ, բայց չասաց, թե ինչ է կատարվել, ուղղակի ասաց, որ եթե կինը չի ուզում իր հետ ապրել, թող գնան վարձով ապրեն, ինքը դրանից չի նեղանա:
Վահեն հասկացավ, որ այստեղ մի բան այն չէ և որ Ալլան հաստատ վիրավորել է իր մայրիկին, հակառակ դեպքում մայրը իրեն նման բան չէր ասի:
Վահեն խոսեց Ալլայի հետ ու պահանջեց, որ հարգի իր մորը, ով բազմաթիվ առողջական խնդիրներ ունի: Ասաց Ալլային, որ երբեք իր մորը միայնակ չի թողնի ու եթե ցանկանում է, ինքը կարող է հեռանալ այդ տանից:
Վահեն զգուշացրց, որ եթե մի անգամ էլ վիրավորի իր մորը, թող մոռանա իր մասին, քանի որ տիկին Սվետան այն կինն է, ով լույս աշխարհ է բերել ու տարիների տանջանքով մեծացրել իրեն:
Այս ամենը իսկական սառը ցնցուղ էր Ալլայի համար, քանի որ նա շատ լավ հասկացավ, որ կարող է իր այդ պահվածքի պատճառով կորցնի և՛ իր ընտանիքը, և՛ իր սիրած տղամարդուն:
Այդ օրվանից հետո Ալլան սկսեց հարգել տիկին Սվետային ու ապրել նրա հետ մի հարկի տակ առանց որևէ ավելորդ խոսք ասելու: